00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Յաշա Սոլոմոնյան
Զբոսաշրջային հոսքերի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը, փաթեթներն անասելի թանկացել են․Սոլոմոնյան
09:06
6 ր
Բագրատ Գրիգորյան
Օնկո հիվանդությունների պրոտոնային թերապիայի սարքի անալոգն ենք առաջարկում․Գրիգորյան
09:13
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:19
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Նորիկ Նորիկյանն ուզում Երևանի քաղաքապետ դառնալ. թեկնածուն բացել է խաղաքարտերը

© Sputnik / Andranik GhazaryanՆորայր Նորիկյան
Նորայր Նորիկյան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Նորայր Նորիկյան
Բաժանորդագրվել
Այս ընտրությունները «Արդար Հայաստանի» թեկնածուի համար քաղաքային խնդիրների քարտեզից դուրս է և դա, նրա խոսքով, հասկանում է նաև երևանցին։
Երևանի ընտրությունները կարող են շրջադարձային լինել. մայրաքաղաքում գործող իշխանության օրինական ընտրությունների միջոցով պարտության և քաղաքական մթնոլորտի փոփոխության արդյունքում հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը։
Նշենք, որ Երևանում օգոստոսի 23-ից մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15–ը։ Ընտրությունների մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Նորիկյանն արձանագրում է, որ անկախությունից ի վեր ՀՀ–ում երբեք օրինական ընտրությունների միջոցով ընդդիմությունը չի եկել իշխանության։ Եվ իրենց նպատակը առաջին հերթին վստահության քվե ստանալն է երևանցիների կողմից, այնուհետև պատրաստվելը գլոբալ փոփոխությունների։
«Մենք ուզում ենք արժեհամակարգային փոփոխություն իրականացնել այս առումով, որ գործող իշխանությունը սկզբում Երևան քաղաքում օրինական ընտրությունների միջոցով պարտվի, ինչը հնարավորություն կտա մեզ և մեր հետ արժեհամակարգային նմանություն ունեցող ուժերին համատեղ կոալիցիոն Երևան քաղաքի իշխանություն ձևավորելուց հետո և ՀՀ–ում քաղաքական մթնոլորտի փոփոխության արդյունքում պատրաստվել հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հասնել իշխանափոխության»,–ասաց Նորիկյանը։
Քաղաքապետի թեկնածուն համոզված է, որ Երևանն իր դիրքով ու իր ռեսուրսներով հայրենիքի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունի, իսկ Երևանի քաղաքապետին համարում է երկրի «փոքր վարչապետ»։
Քաղաքային ընտրությունը չի կարող հանգեցնել իշխանափոխության. Դավիթ Խաժակյան
Ըստ նրա` այն լիազորությունների ծավալը, որն ունի Երևանի քաղաքապետն ու ավագանին, հնարավորություն է տալիս արձանագրելու, որ ավագանին իր քաղաքական կշռով շատ լուրջ ազդեցություն պետք է ունենա երկրի կառավարման գործընթացում, իսկ քաղաքապետը պետք է դառնա Անվտանգության խորհրդի անդամ ու մասնակցի երկրի կարևորագույն հարցերի քննարկմանը։
«Սակայն իշխող ուժի կողմից Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունը նսեմացվել, իսկ դրա ազդեցությունը փոքրացել է, ավագանու ինստիտուտը և Երևանի քաղաքապետի պաշտոնը արժեզրկվել է։ Այն, որ այս ընտրությունը և ընդհանրապես ընտրական գործընթացը քաղաքական է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,–նշեց Նորիկյանը։
Այս ընտրությունները «Արդար Հայաստանի» թեկնածուի համար քաղաքային խնդիրների քարտեզից դուրս է և դա, նրա խոսքով, հասկանում է նաև երևանցին։
«Ես հիացած եմ երևանցիների քաղաքացիական կեցվածքով, մարդիկ զանազանում են ասֆալտը պետականաշինությունից, տարբերակում են փոս լցնելը անվտանգային ճարտարապետության խաթարված լինելուց։ Վերջին 10 օրերի համոզվել եմ` ֆեյսբուքյան ու լայքերի Հայաստանը կեղծ իրականություն են ձևավորել, իրական Հայաստանը բոլորովին այլ է, որտեղ մարդկանց հետաքրքրում է ստեղծված իրավիճակից ելքերը և անվտանգային սպառնալիքների չեզոքացումը»,–նշեց նա։
Այս համատեքստում նա ընդգծեց, որ բացառում է իշխանության հետ համագործակցությունը, քանի որ դա արժանապատվության հարց է, ինչպես նաև բացառում է և այն ուժերի հետ համագործակցությունը, որոնք, ըստ նրա, մասնակցել են ՀՀ ներկայիս ողբերգական վիճակի ձևավորմանը։
Իսկ Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում բացառում է նաև քաղաքապետի՝ գործադիր իշխանության խամաճիկ լինելը։
Ինչ վերաբերում է երևանյան խնդիրներին` առաջին գործը, որ նա պատրաստվում է որպես քաղաքապետ անել, դա Երևանի առկա խնդիրները գույքագրելն ու բյուջեի ուսումնասիրություն կատարելն է, իսկ բյուջեի վերահսկողությունը ընդդիմադիր ֆրակցիային հանձնելն է։ Այնուհետև մնացած աշխատանքները պատրաստվում է մասնագետների հետ համագործակցությամբ իրականացնել։
«Մեր կուսակցությունը նոր կուսակցություն է, և մենք ուզում ենք մեր երկրում` սկսած քաղաքից ինչ-որ բան փոխել, չենք ուզում այլևս պարտված ապրել, պետք է դուրս գալ այս վիճակից և արժանապատիվ շարժվել առաջ։ Երևան քաղաքի այս ընտրությունները կարող են շրջադարձային լինել»,–հավելեց նա։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք
Լրահոս
0