00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջներ ներկայացնելը և մեղադրելն էֆեկտիվ չեն. ի՞նչ կա Երևանի և Մոսկվայի բանավեճի հետևում

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և ռուսաստանի դրոշները
Հայաստանի և ռուսաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Հայաստանի և ռուսաստանի դրոշները
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է` անգամ օբյեկտիվ գործոնների առկայությամբ Հայաստանի ղեկավարության կողմից ՌԴ-ի հասցեին հրապարակային քննադատությունը ներքաղաքական ենթատեքստ ունի։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ կշտամբանքներն ու մեղադրանքները, բոլոր օբյեկտիվ գործոններով հանդերձ, հիմնովին անարդյունավետ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ արձագանքը` ի պատասխան Լաչինի միջանցքում իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը։ Հարությունովի խոսքով` Երևանը նման գլոբալ անկայունության պայմաններում պետք է հավասարակշռված հարաբերություններ պահպանի ուժային տարբեր կենտրոնների հետ։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 30-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Նա շեշտել էր, որ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է։
Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Մարիա Զախարովային` նշելով, որ ռուսական կողմը հետևողական չի եղել
«Երբ Արցախում 2022թ. գարնանից սկսվեցին խնդիրները, որոշակի բացասական վերաբերմունք կուտակվեց հայ–ռուսական հարաբերություններում։ Անհասկանալի է, թե ինչ հարց է լուծվում` անընդհատ այդ մեղադրանքները կրկնելով։ Կարծում եմ, որ բավականին հակաէֆեկտիվ է։ Հայաստանը պետք է մանևրի թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ ասիական երկրների միջև»,– կարծում է քաղաքագետը։
Նա նշեց, որ ներկա իրավիճակում ոչ մի արտաքին դերակատար չունի բավարար ռեսուրսներ Հայաստանի շահերը միանձնյա պաշտպանելու և նրա անվտանգության խնդիրները լուծելու համար:
Միևնույն ժամանակ, Մոսկվայի հասցեին Երևանի քննադատությունն ունի իր հստակ ներքաղաքական ֆոնը։ Երկրի ներսում Հայաստանի ղեկավարության վրա ճնշում է գործադրվում Արցախի հարցում, թե ինչու նման իրավիճակ ստեղծվեց, և իշխանությունների համար ամենահեշտը Ռուսաստանին մեղադրելն է։ Բայց խնդիրն այն է, թե ինչու է Ռուսաստանը վարում այս քաղաքականությունը։ Քաղաքագետի կարծիքով` պատճառները, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային հավասարակշռության փոփոխությունից են։ Դա և՛ Հայաստանի դիրքերի թուլացումն է, և՛ Հարավային Կովկասում ՌԴ ռեսուրսների սահմանափակությունը։ Երևանն ու Մոսկվան թեև միմյանց մեղադրում են սեփական բացթողումների համար, սակայն իրական պատճառները մի փոքր այլ տեղում են։
«Իհարկե, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ամրապնդեց Բաքվի դիրքերը, բայց ասել, որ հենց այդ ճանաչումն է արմատապես փոխել իրավիճակը, ճիշտ չէ։ Աշխարհը մի իրավիճակում է, երբ վտանգված է միջազգային իրավունքը, և վճռորոշ նշանակություն ունի ուժերի հավասարակշռությունը, այդ հավասարակշռությունը դարձել է իրադարձությունների հիմնական խթանը»,- կարծում է մեր զրուցակիցը։
Փորձագետն արձանագրում է Արցախի հարցում Մոսկվայի ընդհանուր ռազմավարության փոփոխությունը։ Ի սկզբանե` 2020 թվականի նոյեմբերին, ենթադրվում էր, որ ռուսական ներկայությունն Արցախում երկարաժամկետ է լինելու։ Սակայն 2022 թվականին գործընթացները բոլորովին այլ ուղղությամբ են գնացել՝ առաջին հերթին տարածաշրջանային հավասարակշռության փոփոխության պատճառով։
Հարությունովի խոսքով` ՀՀ իշխանություններին կարելի է մեղադրել, որ չօգտագործեցին դիմադրության ռեսուրսն Արցախի հարցում, ավելի կոշտ դիրքորոշում չունեցան, սակայն հարց է, թե որքանով այս իշխանությունները կկարողանային այդ ռեսուրսը մոբիլիզացնել։ Ըստ նրա` դա ենթադրում է Հայաստանի շատ լուրջ վերակառուցում` թե՛ հասարակական, թե՛ պետական առումով։ Այստեղ լուրջ խնդիր է առաջանում, որովհետև դա կարող է անել մի իշխանություն, որը շատ բարձր լեգիտիմություն ունի։ Քաղաքագետի կարծիքով` նման լեգիտիմություն ոչ միայն Փաշինյանը չունի, այլև ոչ մի իշխանություն չի ունեցել։
Նա մեկ այլ բան էլ է նկատում. Հայաստանը հստակ ռազմավարություն ունի` որոշակի զիջումների ճանապարհով Ադրբեջանի հետ հասնել ինչ–որ կայուն իրավիճակի։ Այս ռազմավարության ֆոնին մոբիլիզացիոն միջոցառումները պետք էլ չեն։
Երկու երկրների ԱԳՆ–ների միջև այս բանավեճը կարո՞ղ է արդյոք հայ–ռուսական հարաբերությունների լուրջ խզվածքի բերել. քաղաքագետի կարծիքով` նման ռեսուրս Հայաստանը չունի։ Հայ–ռուսական հարաբերությունները տարբեր կողմերից են զարգացած ու խորացած, այդ թվում` տնտեսական։ Բայց այն, որ այս բանավեճը չի բերում խնդիրների լուծմանը, այդ թվում` անվտանգային, հաստատ է։
Ղարաբաղում Sputnik-ի հեռարձակման դադարեցումը Փաշինյանի հայտարարության պատճառով է․ Կիսելյով
Լրահոս
0