В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հիմա էլ կրակում են Նորաբակի դիրքերի ուղղությամբ

© Sputnik / Aram NersesyanԳեղարքունիքի Նորաբակ գյուղը
Գեղարքունիքի Նորաբակ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Գեղարքունիքի Նորաբակ գյուղը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քիչ առաջ ՊՆ–ն հայտնեց, որ Սոթքի ուղղությամբ կրակոցների ինտենսիվությունը նվազել է։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հիմա էլ կրակում են Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը խոստանում է հանդես գալ լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ ավելի ուշ հայտնեց, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
ՀՀ ԶՈւ-ն զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չի կենտրոնացնում Սոթքի հատվածում. ՊՆ
Լրահոս
0