https://armeniasputnik.am/20230901/ajsor-svotqum-zvohvats-arseny-chhascrec-3rd-erekhajin-tesnel-andraniky-der-cher-el-amusnacel-65192848.html
Այսօր Սոթքում զոհված Արսենը չհասցրեց 3–րդ երեխային տեսնել, Անդրանիկը դեռ չէր էլ ամուսնացել
Այսօր Սոթքում զոհված Արսենը չհասցրեց 3–րդ երեխային տեսնել, Անդրանիկը դեռ չէր էլ ամուսնացել
Ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով զոհված Արսենն ու Անդրանիկը 25–օրյա վարժանքների մասնակից էին։ 01.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-01T17:47+0400
2023-09-01T17:47+0400
2023-09-01T18:07+0400
սոթք
գեղարքունիքի մարզ
կրակոց
զոհ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1345/78/13457815_0:0:1498:844_1920x0_80_0_0_6cd40602ad60f51b1d352b5074d27cd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը իր դեռ չծնված երրորդ երեխային չհասցրեց տեսնել, իսկ 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը դեռ նոր պետք է ընտանիք կազմեր։Սոթքում զոհված 2 զինծառայողները Մասիս համայնքից էինԱրսենն ու Անդրանիը Մասիս համայնքից էին ու միգուցե իրար երբեք էլ չճանաչեին, եթե նրանց 25–օրյա վարժանքների չկանչեին։ Մասիս համայնքի Ռանչպար գյուղի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Արսենը մի քույր ու մի եղբայր ունի։ Ապրում էր ծնողների հետ:Արսենին օգոստոսի 15-ին էին տարել Գեղարքունիք՝ 25 օրյա վարժանքների։Մասիս համայնքի Նորաբաց գյուղի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանն էլ Անդրանիկ Անտոնյանի մասին խոսելիս նրան բնութագրող միայն մեկ բառ է արտաբերում` ուժեղ էր։Անդրանիկ Անտոնյանը ևս զբաղվում էր գյուղատնտեսությամբ, վերջին անգամ երեկ է ընկերների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսով զրուցել։Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր:Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին
սոթք
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1345/78/13457815_130:0:1463:1000_1920x0_80_0_0_9bc81eafd7d9a322b657b223ade5f6d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սոթք, գեղարքունիքի մարզ, կրակոց, զոհ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
սոթք, գեղարքունիքի մարզ, կրակոց, զոհ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Այսօր Սոթքում զոհված Արսենը չհասցրեց 3–րդ երեխային տեսնել, Անդրանիկը դեռ չէր էլ ամուսնացել
17:47 01.09.2023 (Թարմացված է: 18:07 01.09.2023) Ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով զոհված Արսենն ու Անդրանիկը 25–օրյա վարժանքների մասնակից էին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը իր դեռ չծնված երրորդ երեխային չհասցրեց տեսնել, իսկ 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը դեռ նոր պետք է ընտանիք կազմեր։
Արսենն ու Անդրանիը Մասիս համայնքից էին ու միգուցե իրար երբեք էլ չճանաչեին, եթե նրանց 25–օրյա վարժանքների չկանչեին։
Մասիս համայնքի Ռանչպար գյուղի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Արսենը մի քույր ու մի եղբայր ունի։ Ապրում էր ծնողների հետ:
«Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ունի, կինն էլ երրորդ երեխային է սպասում: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում, ցորեն, գարի աճեցնում: Համեստ, շատ հարգալից տղա էր։ Ես նրան անձամբ եմ ճանապարհել վայենկոմատ։ Շատ մեծ կորուստ է»,-ասաց վարչական ղեկավարը։
Արսենին օգոստոսի 15-ին էին տարել Գեղարքունիք՝ 25 օրյա վարժանքների։
Մասիս համայնքի Նորաբաց գյուղի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանն էլ Անդրանիկ Անտոնյանի մասին խոսելիս նրան բնութագրող միայն մեկ բառ է արտաբերում` ուժեղ էր։
Անդրանիկ Անտոնյանը ևս զբաղվում էր գյուղատնտեսությամբ, վերջին անգամ երեկ է ընկերների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսով զրուցել։
«Անդրանիկը երկու քույր ունի, տան միակ տղան էր: Ոչ մի բանից վախ չուներ։ Մոտ 13 օր էր,ինչ դիրքերում էր»,- պատմեց Նորաբացի վարչական ղեկավարը:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած,
ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի
4 զոհ, 1 վիրավոր: Ադրբեջանը
կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: