Նարեկ Կարենի Պողոսյանը ողջ է. ՊՆ–ն նոր զեկույց է ստացել բժիշկներից

Կաթիլային - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նարեկ Պողոսյանին այս պահին տեղափոխում են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Սոթքում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածների ցանկում հայտնված Նարեկ Կարենի Պողոսյանը ողջ է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
© Photo : Facebook / Цатурян Спартак Նարեկ Կարենի Պողոսյանը
Выживший во время азербайджанских обстрелов в Сотке Нарек Погосян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Նարեկ Կարենի Պողոսյանը
Բժիշկները հայտնել են, որ կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում սրտի զարկը վերականգնվել է։
«Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են»,– ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով Նարեկ Պողոսյանին այս պահին տեղափոխում են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:
Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին
Լրահոս
0