https://armeniasputnik.am/20230904/amen-inch-arvum-e-liarzheq-harmaravetutjan-hamar-hh-pvokhvarchapety-eraskhi-gvortsarani-masin-65276863.html
Ամեն ինչ արվում է լիարժեք հարմարավետության համար. ՀՀ փոխվարչապետը՝ Երասխի գործարանի մասին
Ամեն ինչ արվում է լիարժեք հարմարավետության համար. ՀՀ փոխվարչապետը՝ Երասխի գործարանի մասին
Երասխի մետալուրգիական գործարանի շինհրապարակը պարբերաբար գնդակոծվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի արդյունքում աշխատանքները պարբերաբար դադարեցվում են: 04.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-04T12:05+0400
2023-09-04T12:05+0400
2023-09-04T12:11+0400
երասխ
գործարան
կրակոց
հայ-ադրբեջանական
ադրբեջան
մհեր գրիգորյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0f/61186106_0:58:1115:685_1920x0_80_0_0_3d2f811de218593b3f61c86170b8120b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են ներդրողների հարմարավետ տնտեսական գործունեությունն ապահովելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Փոխվարչապետը նշեց, որ Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման մասին տեղեկություն չունի և չի կարող մանրամասներասել հետագա զարգացումների մասին։Նա մանրամասներ չներկայացրեց, բայց վստահեցրեց, որ դրա համար արվում է անհրաժեշտ ամեն ինչ։Ավելի վաղ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ Երասխում կառուցվող գործարանն առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի անվտանգ վայր։ Դրանից հետո երկու բաժնետերերից մեկը` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հայտարարել էր, որ նման ծրագրեր այս պահին չկան, և «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի։Ընդ որում, դրանից առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ իշխանությունները կփորձեն ապահովել նախագծի անվտանգությունը:Հունիսի 13-ից ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Երասխի գործարանի շինհրապարակը, միջադեպերից մեկի ժամանակ վիրավորվել էին Հնդկաստանի երկու քաղաքացի:Երասխից որևէ վտանգավոր ազդեցություն չի կարող լինել. ՀՀ ՇՄՆ–ն պատասխանել է ԱդրբեջանինԵրասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերն են ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերությունները: Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին:
երասխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0f/61186106_62:0:1051:742_1920x0_80_0_0_1065118cae9180415e52b41bf566ab69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երասխ, գործարան, կրակոց, հայ-ադրբեջանական, ադրբեջան, մհեր գրիգորյան
երասխ, գործարան, կրակոց, հայ-ադրբեջանական, ադրբեջան, մհեր գրիգորյան
Ամեն ինչ արվում է լիարժեք հարմարավետության համար. ՀՀ փոխվարչապետը՝ Երասխի գործարանի մասին
12:05 04.09.2023 (Թարմացված է: 12:11 04.09.2023) Երասխի մետալուրգիական գործարանի շինհրապարակը պարբերաբար գնդակոծվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի արդյունքում աշխատանքները պարբերաբար դադարեցվում են:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են ներդրողների հարմարավետ տնտեսական գործունեությունն ապահովելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը նշեց, որ Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման մասին տեղեկություն չունի և չի կարող մանրամասներասել հետագա զարգացումների մասին։
«Ես կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողը Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու համար ունենա լիարժեք հարմարավետություն», - ասաց Մհեր Գրիգորյանը:
Նա մանրամասներ չներկայացրեց, բայց վստահեցրեց, որ դրա համար արվում է անհրաժեշտ ամեն ինչ։
Ավելի վաղ
Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ Երասխում կառուցվող գործարանն առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի անվտանգ վայր։ Դրանից հետո երկու բաժնետերերից մեկը` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հայտարարել էր, որ նման ծրագրեր այս պահին չկան, և «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի։
Ընդ որում, դրանից առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարար
Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ իշխանությունները կփորձեն ապահովել նախագծի անվտանգությունը:
Հունիսի 13-ից ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Երասխի գործարանի շինհրապարակը, միջադեպերից մեկի ժամանակ վիրավորվել էին Հնդկաստանի երկու քաղաքացի:
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերն են ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերությունները: Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին: