https://armeniasputnik.am/20230907/petq-e-lrjagujn-mijvocner-dzernarken-taratsashrjanum-nvor-pajtjuny-kankhelu-hamar-pashinjan-65416392.html
Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում. Փաշինյան
Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում. Փաշինյան
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է։ 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T11:08+0400
2023-09-07T11:08+0400
2023-09-07T11:18+0400
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արցախ
լեռնային ղարաբաղ
զորք
տարածաշրջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63444792_0:51:1600:951_1920x0_80_0_0_261997a092779bd3b437adb0f717a0f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն, որ մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։ Այսօր ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին օրերին ՀՀ–ի և Արցախի շփման գծերում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական սադրանքներին։Նրա խոսքով` Արցախում հումանիտար ճգնաժամը հասել է գագաթնակետին։Նա նաև ընդգծեց, որ վերջին օրերին մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։«Ադրբեջանական մամուլում ավելի է ահագնացել հակահայկական ատելության քարոզը»,– նշեց նա։Փաշինյանը նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 1–ին ադրբեջանական կողմից Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում տեղի ունեցած ռազմական սադրանքին նախորդել են ՀՀ–Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ լուրերի տարածումն Ադրբեջանի կողմից։Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:Ադրբեջանական շարժերն Արցախի և ՀՀ ուղղություններով որոշակիորեն աճում են. Տիգրան Աբրահամյան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63444792_93:0:1513:1065_1920x0_80_0_0_78a87b99f8298ba637dac6c776d20eaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ, զորք, տարածաշրջան
նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ, զորք, տարածաշրջան
Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում. Փաշինյան
11:08 07.09.2023 (Թարմացված է: 11:18 07.09.2023) ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն, որ մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։ Այսօր ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին օրերին ՀՀ–ի և Արցախի շփման գծերում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական սադրանքներին։
Նրա խոսքով` Արցախում հումանիտար ճգնաժամը հասել է գագաթնակետին։
«ՀՀ–ն պատրաստ է և ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում խաղաղության օրակարգին»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ վերջին օրերին մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն սրվել է։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
«Ադրբեջանական մամուլում ավելի է ահագնացել հակահայկական ատելության քարոզը»,– նշեց նա։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 1–ին ադրբեջանական կողմից Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում տեղի ունեցած ռազմական սադրանքին նախորդել են ՀՀ–Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ լուրերի տարածումն Ադրբեջանի կողմից։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած,
ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև
ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի
3 զոհ, 2 վիրավոր: