https://armeniasputnik.am/20230908/rusastani-adts-n-ahabekchutjun-e-kankhel-ghrimi-erkatgtsi-vra-65477792.html
Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Ղրիմի երկաթգծի վրա
Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Ղրիմի երկաթգծի վրա
Չարագործը ոչ միայն տեղեկություններ էր հավաքում ուկրաինական հետախուզության համար, այլև թերակղզու օբյեկտներից մեկում ահաբեկչության նախապատրաստություն էր... 08.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-08T13:38+0400
2023-09-08T13:38+0400
2023-09-08T13:40+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ուկրաինա
ղրիմ
կամուրջ
ահաբեկչություն
տեսանյութեր
տեսանյութ
երկաթուղի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/08/65470910_0:0:1920:1080_1920x0_80_0_0_42fc7834f134300006a798bae079e75e.jpg
Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է դիվերսիոն-ահաբեկչական գործողության նախապատրաստումը Ղրիմի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում։ Տեղեկությունը նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:Ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է, Սևաստոպոլի բնակիչ, ծնված 1978 թվականին։ Պարզվել է, որ նա Ուկրաինայի ռազմական հետախուզության առաջադրանքով տեղեկություններ է հավաքել Ղրիմում ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտների և ստորաբաժանումների տեղակայման մասին։ Չարագործը նաև ահաբեկչություն էր նախապատրաստում երկաթուղային տրանսպորտի օբյեկտում։Ուկրաինացի է ձերբակալվել 2022–ին Խերսոնի երկաթուղային կայարանում դիվերսիայի համար. ՌԴ ԱԴԾՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ձերբակալվածի նկատմամբ, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:Պարզվում են հանցավոր գործունեության բոլոր հանգամանքները և դրան առնչվող այլ անձինք:Սա առաջին դեպքը չէ, երբ ԱԴԾ-ն ահաբեկչությունները է կանխում։ Սեպտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ Դոնեցկի ուժայինները ընտրություններից առաջ ահաբեկչություններ են կանխել, հայտնաբերել ուկրաինացի ազգայնականների զենքերով պահեստ:ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ամուրի մարզի բնակչի, որը գումար է փոխանցել Ուկրաինայի ԶՈւ-ին. կադրերԱվելի վաղ ԱԴԾ-ն ձերբակալել էր ուկրաինացի դիվերսանտների հանցակցին, որը Զապորոժիեի շրջանում ահաբեկչական գործողությունների համար ռումբեր էր հավաքել ու նրանց փոխանցել:
ուկրաինա
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/08/65470910_230:0:1670:1080_1920x0_80_0_0_0954e00e3118933a02edcce0c5e1d2a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ղրիմ, կամուրջ, ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео, երկաթուղի
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ղրիմ, կամուրջ, ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео, երկաթուղի
Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Ղրիմի երկաթգծի վրա
13:38 08.09.2023 (Թարմացված է: 13:40 08.09.2023) Չարագործը ոչ միայն տեղեկություններ էր հավաքում ուկրաինական հետախուզության համար, այլև թերակղզու օբյեկտներից մեկում ահաբեկչության նախապատրաստություն էր իրականացնում։
Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է դիվերսիոն-ահաբեկչական գործողության նախապատրաստումը Ղրիմի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում։ Տեղեկությունը նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է, Սևաստոպոլի բնակիչ, ծնված 1978 թվականին։ Պարզվել է, որ նա Ուկրաինայի ռազմական հետախուզության առաջադրանքով տեղեկություններ է հավաքել Ղրիմում ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտների և ստորաբաժանումների տեղակայման մասին։ Չարագործը նաև ահաբեկչություն էր նախապատրաստում երկաթուղային տրանսպորտի օբյեկտում։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ձերբակալվածի նկատմամբ, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Պարզվում են հանցավոր գործունեության բոլոր հանգամանքները և դրան առնչվող այլ անձինք:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԱԴԾ-ն ահաբեկչությունները է կանխում։ Սեպտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ Դոնեցկի ուժայինները ընտրություններից առաջ ահաբեկչություններ են կանխել, հայտնաբերել ուկրաինացի ազգայնականների զենքերով պահեստ:
Ավելի վաղ ԱԴԾ-ն ձերբակալել էր ուկրաինացի դիվերսանտների հանցակցին, որը Զապորոժիեի շրջանում ահաբեկչական գործողությունների համար ռումբեր էր հավաքել ու նրանց փոխանցել: