Ադրբեջանը մեկ օրում 2-րդ ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ

© Photo : official site of the MoD of RAԶինծառայող
Զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2023
Զինծառայող
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն է տարածել, որը հերքել է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9–ին` ժամը 19:15֊ի սահմաններում, փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է Արցախի ՊՆ–ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել, որը հերքել էր Արցախի պաշտպանության նախարարությունը։
Լրահոս
0