00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ–ն 2023 թ. համար վերանայել է տնտեսական աճի ցուցանիշը` 6.9 տոկոսի փոխարեն 7.2 տոկոս

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԿԲ–ն
ՀՀ ԿԲ–ն - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2023
ՀՀ ԿԲ–ն
Բաժանորդագրվել
Վերանայումը պայմանավորված է ՀՀ–ում շինարարության, ծառայությունների ոլորտների բարձր աճի տեմպերով։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը 2023 թ. համար վերանայել է տնտեսական աճի ցուցանիշը` 6.9 տոկոսի փոխարեն կանխատեսելով 7.2 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա` այս վերանայումը պայմանավորված է ՀՀ–ում շինարարության, ծառայությունների ոլորտների բարձր աճի տեմպերով։
«7.2 տոկոս տնտեսական աճը բավականին լավ ցուցանիշ է։ Մեր շրջահայաց քաղաքականության շնորհիվ է, որ մենք արդեն 3–րդ անգամ իջեցնում ենք նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Եթե սա նպաստի տնտեսական որոշակի ակտիվության բարձրացմանը, ապա դա շատ լավ կլինի»,– նշեց ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը նաև նշեց, որ 2023 թ. օգոստոսին գնաճը գրեթե անփոփոխ է մնացել`-0.2 տոկոս, իսկ 12–ամսյա բնականոն գնաճը սկսել է նվազել` օգոստոսի վերջին կազմելով 0.4 տոկոս։
«Հետահայաց նայելով` մենք կարծում ենք, որ ԿԲ–ն չափազանց լավ դրամավարկային քաղաքականություն է վարել` խոհեմ, խելամիտ, շրջահայաց»,– վստահեցրեց նա։
ԿԲ նախագահը հույս ունի, որ իրենց այս քայլերի շնորհիվ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ակնկալել, որ բանկերի կողմից վարկավորման տոկոսադրույքները, ինչպես նաև դեպոզիտային տոկոսադրույքները որոշակիորեն կճշգրտվեն դեպի ներքև։
Ինչ վերաբերում է հիփոթեքային տոկոսադրույքներին, ապա ըստ նրա` դրանք մի փոքր սպեցիֆիկ են, քանի որ այդտեղ կա լողացող տոկոսադրույքի գաղափարը։
«Մենք, իհարկե, տեսնում ենք, որ մեր կողմից տոկոսադրույքի բարձրացման ժամանակ որոշակիորեն եղել են նաև հիփոթեքային տոկոսադրույքի աճեր։ Եթե իջեցնում ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ապա ակնկալում ենք, որ բազային տոկոսադրույքով պայմանավորված հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները ևս կճշգրտվեն ներքևի ուղղությամբ»,– ընդգծեց Գալստյանը։
Ի դեպ, նա նաև ավելացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 1.1 տոկոսով Երևանի տների գներն աճել են. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը եղել է մոտ 8.8 տոկոս։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1–ին ևս Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել էր 0,25 տոկոսային կետով։
Լրահոս
0