Հայաստանում ներդրվում է ռեզիդենտուրայի «Emergency medicine» կրթական ծրագիրը
© Photo : press office of the Ministry of Health of RAՌեզիդենտուրայի «Emergency medicine» կրթական ծրագրի մեկնարկը
Բաժանորդագրվել
Ծրագրի օգնությամբ Հայաստանի մարզերի, Երևանի, ինչպես նաև Արցախի անհետաձգելի բուժօգնության ծառայության մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու անհետաձգելի բուժօգնության ոլորտում աշխարհի առաջադեմ մոտեցումներին:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ներդրվում է ռեզիդենտուրայի «Emergency medicine» կրթական ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ Յելի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրի ներդրման պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
«Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունն իրականություն է դառնում Հայաստան-սփյուռք համագործակցության արդյունքում` լավագույն համալսարանների հմուտ մասնագետների ներգրավմամբ»,-նշել է Ավանեսյանը:
Նա ընդգծել է ոլորտում հետբուհական կրթության կարևորությունը` անդրադառնալով բժշկական կենտրոնների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպմանը:
© Photo : press office of the Ministry of Health of RAԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան ու այլ պաշտոնյաներ ռեզիդենտուրայի «Emergency medicine» կրթական ծրագրի ներկայացման ժամանակ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան ու այլ պաշտոնյաներ ռեզիդենտուրայի «Emergency medicine» կրթական ծրագրի ներկայացման ժամանակ
Նշվում է, որ այս ծրագրի օգնությամբ Հայաստանի մարզերի, Երևանի, ինչպես նաև Արցախի անհետաձգելի բուժօգնության ծառայության մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու անհետաձգելի բուժօգնության ոլորտում աշխարհի առաջադեմ կառույցներից մեկի բազմամյա փորձին ու առաջադեմ մոտեցումներին: