«Հանուն փոփոխության». Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը
14:05 17.09.2023 (Թարմացված է: 14:17 17.09.2023)
© Sputnik / StringerՌոբերտ Քոչարյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը

Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը
© Sputnik / Stringer
ՀՀ երկրորդ նախագահը հույս հայտնեց, որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը լավ արդյունք կունենան։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։
«Քվեարկել եմ հանուն փոփոխության։ Հույս ունեմ, որ ներկայացված ընդդիմադիր ուժերը լավ արդյունք ցույց կտան»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահն ընտրատեղամաս քվեարկության էր եկել միայնակ։
© Sputnik / StringerՌոբերտ Քոչարյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը

Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը
© Sputnik / Stringer
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Նշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Երևանի քաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները կարող են մինչև երեկոյան 20։00–ն մասնակցել ավագանու ընտրություններին և իրենց քվեն տալ նախընտրած ուժին։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։