https://armeniasputnik.am/20230919/hh-agn-khvosnaky-meknabanel-e-maria-zakharvovaji-kvochy-arjunaheghutjuny-dadarecnelu-masin-66065383.html
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Մարիա Զախարովայի կոչը արյունահեղությունը դադարեցնելու մասին
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Մարիա Զախարովայի կոչը արյունահեղությունը դադարեցնելու մասին
ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում: 19.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-19T16:29+0400
2023-09-19T16:29+0400
2023-09-19T17:39+0400
անի բադալյան
արցախ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
մարիա զախարովա
ռուսաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/03/65268637_0:0:770:434_1920x0_80_0_0_e09ebe6a7942b1b9b53e41413a3a702b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։Մարիա Զախարովան այսօր անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սկսած լայնամասշտաբ հարձակմանը` նշել է, որ ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղուն։ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում:Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/03/65268637_134:0:734:450_1920x0_80_0_0_6bac9abe003d511948132c856bf08720.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անի բադալյան, արցախ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մարիա զախարովա, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
անի բադալյան, արցախ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մարիա զախարովա, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Մարիա Զախարովայի կոչը արյունահեղությունը դադարեցնելու մասին
16:29 19.09.2023 (Թարմացված է: 17:39 19.09.2023) ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այսպես է մեկնաբանել
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Մարիա Զախարովան այսօր անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սկսած լայնամասշտաբ հարձակմանը`
նշել է, որ ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղուն։
ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում:
«ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»,–նշված է Բադալյանի մեկնաբանությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։