00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հասանք եզրագծին. Արցախից հրաժարվելու քաղաքականության տրամաբանական ավարտը

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2023
Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Բաժանորդագրվել
Հիմա արդեն կարելի է հաստատ պնդել` այն, ինչ կատարվում է այսօր, Արցախից հրաժարվելու քաղաքականության տրամաբանական ավարտն է։
Հայաստանի ներկա իշխանությունների նման մոտեցման պատճառն էլ ակնհայտ է՝ տասնամյակներ շարունակ Հայաստանի նախկին իշխանությունները միջազգային միջնորդների օգնությամբ փորձում էին գտնել Արցախի հիմնահարցի ընդունելի լուծումը, բայց հաջողության չէին հասնում։ Եվ նրանք, ովքեր իրականացրին այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, հաշվի առնելով նախկինների բացասական փորձը, ուղղակի ընտրեցին ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղից ընդհանրապես հրաժարվելու ուղին։
Քանի որ սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի անկախության օրը, հիշեցնեմ` նախկինում մեր ղեկավարներն այդ առիթով պաթոսով լեցուն ուղերձներ էին հղում ժողովրդին, բայց երեք տարի առաջ՝ 2020 թվականին, վարչապետը վերամբարձ մտքերից բացի նաև այսպիսի հայտարարություն արեց. «Սիրելի՛ հայրենակիցներ։ Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը։ Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թևակոխում, երբ պետությունը կառավարում ենք ռազմավարական տրամաբանությամբ, երբ այսօր կայացրած ամեն որոշում ունի ոչ միայն ընթացիկ, այլև 10, 20, 30 տարվա ռազմավարական թիրախներ և նպատակներ»:
Այս ծրագրի մասին, որն իմ կարծիքով, այսօր իսպառ մոռացության է մատնվել, նախկինում շատ է խոսվել, ընդ որում` նաև հեգնական երանգներով։ Առնվազն մի քանի դրույթ երևի հիշում եք՝ 2050 թվականին Հայաստանի բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, կյանքի տևողությունը՝ 90 տարվա, յոթնապատկել միջին աշխատավարձը, նվաճել 25 օլիմպիական մեդալ, ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր և այլն։
Ինչպես հասանք եզրագծին. Արցախից հրաժարվելու քաղաքականության տրամաբանական ավարտը
Այս մասին այնքան է խոսվել, որ չեմ ցանկանում ընդհանրապես անդրադառնալ այդ համարձակ, միգուցե չափից ավելի համարձակ ծրագրերին։ Թույլ տվեք ընդամենը մի հարց՝ դուք կարդացե՞լ եք այդ հիմնարար փաստաթուղթը։ Կարո՞ղ եք ասել՝ քանի՞ անգամ է այնտեղ հիշատակվում Արցախը։
Եթե չեք կարդացել կամ ուշադրություն չեք դարձրել, հիշեցնեմ՝ մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարական ողջ ծրագրում Արցախը հիշատակվում է ընդամենը մեկ անգամ, այն էլ գիտե՞ք` ինչ առիթով։ Ասվում է, որ մեր ազգային արժեքներից են. «... եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ»։ Միայն այսքանը։ Ու վերջ։ Արցախի մասին որևէ այլ հիշատակում չկա։
Իհարկե, կարող եք հակադարձել՝ բայց չէ՞ որ խոսքը Հայաստանի և ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին է։ Չեմ ուզում հիշեցնել, որ դրանից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսին, Հայաստանի ղեկավարը, ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, արդեն հայտարարել էր՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Բայց չէ՞ որ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ցանկացած ծրագիր ներկայացնելիս ղեկավարությունն անպայման պետք է գոնե ընդհանուր գծերով բացատրի, թե ինչպես է տեսնում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, որովհետև դուք կարող եք ընդունել կամ չընդունել Հայաստանի առաջին նախագահի գաղափարները, բայց նրա հայտնի արտահայտությունը՝ «Լավ չես ապրի, Սերգո′ ջան», մեկ է` միշտ մնացել է ուժի մեջ։
Այս պահին մեր գնահատականն է` ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա․ Փաշինյան
Այնպես որ ուղիղ երեք տարի առաջ՝ Անկախության տարեդարձի օրը հրապարակված այս փաստաթուղթը, որտեղ Արցախը գրեթե իսպառ բացակայում էր, արդեն միանշանակ ցույց էր տալիս, որ նոր իշխանություններն ի սկզբանե որոշել էին ընթանալ ոչ թե հակամարտության կարգավորման դժվարին ու փշոտ ճանապարհով, այլ Արցախից հրաժարվելու ամենահեշտ ուղով։ Հետագա տարիներին սա ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում։ Հիշենք. «Արցախի բնակիչներն ինձ չեն ընտրել վարչապետ, ուստի չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից», «Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ», «Պատերազմի պարագայում Հայաստանը չի՛ կարող լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը», «Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ» և այլն։
Ինչ կարելի է ասել՝ շատ հստակ դիրքորոշում է, որին Հայաստանի իշխանությունները հավատարիմ են մնացել տարիներ շարունակ, չնայած պարբերաբար արցախանպաստ հայտարարություններ էին անում։ Բայց հասարակ քաղաքացին հո շատ լավ զգում էր, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» բառերը պարզ քարոզչական ծխածածկույթ էին։ Հիմա, սակայն, գլխավոր հարցը սա է՝ ինչպիսի՞ հետևանքներ կունենա Արցախի կորուստը Հայաստանի համար։
Եվ երբ որոշ մարդիկ, որոնք իրենց իրատես և պատասխանատու են համարում, համառորեն կոչ են անում դադարեցնել հանրահավաքները Երևանի կենտրոնում` հորդորելով չվտանգել Հայաստանի պետականությունը, ակամա մտածում ես՝ արդյոք այդ մարդիկ պատկերացնո՞ւմ են, թե ինչ տեսք և բովանդակություն է ունենալու այդ պետականությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանը Արցախում տարած երկրորդ հաղթանակից հետո կստիպի Երևանին շատ որոշակի պայմաններ ամրագրել այսպես կոչված խաղաղության պայմանագրում։
Վախենամ՝ այդ մարդիկ դա այնքան էլ լավ չեն պատկերացնում։
Ստեփանակերտ. 19.09.23 - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Պատերազմական նոր գործողություններ Արցախում. ՀՀ-ն կրկին բարդ որոշումներ կայացնելու առջև է
Հյուրանոցների համարներ ենք ամրագրել. Նիկոլ Փաշինյանը` արցախցիների մասին
Լրահոս
0