https://armeniasputnik.am/20230921/lgh-bnakichnery-hajacqnery-harel-en-mez-mak-i-akh-um-amn-mshtakan-nerkajacucich-66262244.html
ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ. ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ. ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքով` Ադրբեջանը պարտավոր է ապահովել իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին։ 21.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-21T23:50+0400
2023-09-21T23:50+0400
2023-09-21T23:53+0400
ամն
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/15/66261075_0:0:1280:720_1920x0_80_0_0_8eff6af4e070d47df42862046e79e316.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իրավիճակը ծանր է, և ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկություններից։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Ֆրանսիայի պահանջով։Նա շեշտեց` ԱՄՆ–ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել առանց որևէ ճանապարհային պատնեշների։ ԱՄՆ ներկայացուցիչը հավելեց, որ պետք է ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը։Նա հիշեցրեց, որ մարդասիրական բեռների տեղաշարժի թույլտվությունից մեկ օր անց Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունը։«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այս դժվարին պահին հայացքները հառել են մեզ»,– ընդգծեց Լինդա Թոմաս-Գրինֆիլդը` նշելով, որ ԱՄՆ–ն ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից հետո` արձագանքելով ճգնաժամին։ Սակայն, նրա խոսքով, ճգնաժամի լուծման հնարավոր է հասնել բռնությանը վերջ դնելու և տևական խաղաղության միջոցով։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
ամն
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/15/66261075_236:0:1196:720_1920x0_80_0_0_d7466629e09adc7c7b9415e4ab8499c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
ամն, լեռնային ղարաբաղ, ադրբեջան
ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ. ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
23:50 21.09.2023 (Թարմացված է: 23:53 21.09.2023) Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքով` Ադրբեջանը պարտավոր է ապահովել իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իրավիճակը ծանր է, և ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկություններից։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Ֆրանսիայի պահանջով։
«Ադրբեջանը պատասխանատվություն ունի ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` մարդասիրական իրավունքի, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին»,– ասաց Թոմաս–Գրինֆիլդը։
Նա շեշտեց` ԱՄՆ–ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել առանց որևէ ճանապարհային պատնեշների։ ԱՄՆ ներկայացուցիչը հավելեց, որ պետք է ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը։
Նա հիշեցրեց, որ մարդասիրական բեռների տեղաշարժի թույլտվությունից մեկ օր անց Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այս դժվարին պահին հայացքները հառել են մեզ»,– ընդգծեց Լինդա Թոմաս-Գրինֆիլդը` նշելով, որ ԱՄՆ–ն ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից հետո` արձագանքելով ճգնաժամին։ Սակայն, նրա խոսքով, ճգնաժամի լուծման հնարավոր է հասնել բռնությանը վերջ դնելու և տևական խաղաղության միջոցով։
Թոմաս–Գրինֆիլդը կարևոր համարեց միջազգային առաքելության կազմակերպումը, որը, ըստ նրա, վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն` Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների
հանդիպումը։