00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի տարբեր շրջաններից տարհանվել է 10 քաղաքացի և 8 աճյուն

© Photo : ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱրցախի տարբեր շրջաններից տարհանվել է 10 քաղաքացի և 8 աճյուն
Արցախի տարբեր շրջաններից տարհանվել է 10 քաղաքացի և 8 աճյուն - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2023
Արցախի տարբեր շրջաններից տարհանվել է 10 քաղաքացի և 8 աճյուն
Բաժանորդագրվել
Տարհանված 10 քաղաքացու առողջական վիճակը բավարար է գնահատվում։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կատարված որոնումների արդյունքում սեպտեմբերի 25–ին տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
«Տարհանված 10 քաղաքացու առողջական վիճակը բավարար է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ՆԳՆ–ից մանրամասնում են, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն և ևս մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից` մեկ տարեց կին։
2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ գերատեսչության աշխատակիցները հայտնաբերել են Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից, իսկ ևս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Լրահոս
0