https://armeniasputnik.am/20230926/mimvoraceq-vor-hajastani-dem-hibridajin-paterazm-e-sandzazertsvats-azh-pvokhnakhagah-66495096.html
Մի՛ մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. ԱԺ փոխնախագահ
Մի՛ մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. ԱԺ փոխնախագահ
ԱԺ փոխնախագահը խնդրել է հոգատարությամբ, ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորել արցախցիներին ու տալ առավելագույնը՝ ինչ կարող են։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T16:22+0400
2023-09-26T16:22+0400
2023-09-26T16:26+0400
հակոբ արշակյան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արցախ
ագրեսիա
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/07/62271271_0:84:1600:984_1920x0_80_0_0_563d64d4e8e812b8bba55924f7d9ae6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական լրատվականների կողմից արցախցիների հետ նկարահանված հարցազրույցների նպատակը միմյանց նկատմամբ ատելություն սերմանելն է։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։Նա ընդգծել է, որ տասնյակ հազարավոր հայրենակիցներ չափազանց ծանր դրության մեջ են հայտնվել․նրանք հարկադրված են լքել իրենց տները, հարազատ բնակավայրերը, և խնդրել է հոգատարությամբ, ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորել արցախցիներին ու տալ առավելագույնը՝ ինչ կարող են։Նշենք, որ ադրբեջանական ռեսուրսներն ակտիվորեն տարածում են Լաչինի միջանցքի անցակետում կամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ԼՂ հայերի մասնակցությամբ արված ռեպորտաժներ: Այս հարցազրույցներում առավելապես տարեց մարդիկ բավականին լոյալ են արտահայտվում Ադրբեջանի մասին, հայտարարում են, որ ադրբեջանցիներին չեն ընկալում որպես թշնամի և այլն:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/07/62271271_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f90ab8f99cbb3004ab4efcd1762f2450.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հակոբ արշակյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, ագրեսիա, հայաստան
հակոբ արշակյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, ագրեսիա, հայաստան
Մի՛ մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. ԱԺ փոխնախագահ
16:22 26.09.2023 (Թարմացված է: 16:26 26.09.2023) ԱԺ փոխնախագահը խնդրել է հոգատարությամբ, ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորել արցախցիներին ու տալ առավելագույնը՝ ինչ կարող են։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական լրատվականների կողմից արցախցիների հետ նկարահանված հարցազրույցների նպատակը միմյանց նկատմամբ ատելություն սերմանելն է։
«Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
«Մի՛ մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված։ Այդ հոլովակների նպատակը միմյանց նկատմամբ ատելություն սերմանելն է։ Խնդրում եմ լինել զգոն, չտրվել էմոցիաների, հետևել պաշտոնական լրատվությանը։ Մենք դատավորներ չենք․այս արհավիրքի պահին եկեք դադարեցնենք քննադատության այս ալիքը»,–նշել է ԱԺ փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ տասնյակ հազարավոր հայրենակիցներ չափազանց ծանր դրության մեջ են հայտնվել․նրանք հարկադրված են լքել իրենց տները, հարազատ բնակավայրերը, և խնդրել է հոգատարությամբ, ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորել արցախցիներին ու տալ առավելագույնը՝ ինչ կարող են։
Նշենք, որ ադրբեջանական ռեսուրսներն ակտիվորեն տարածում են Լաչինի միջանցքի անցակետում կամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ԼՂ հայերի մասնակցությամբ արված ռեպորտաժներ: Այս հարցազրույցներում առավելապես տարեց մարդիկ բավականին լոյալ են արտահայտվում Ադրբեջանի մասին, հայտարարում են, որ ադրբեջանցիներին չեն ընկալում որպես թշնամի և այլն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը։ 2–րդ հանդիպումը
կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի
26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: