ԼՂ հոգեկան առողջության կենտրոնում բուժօգնություն ստացող 25 բուժառուի Հայաստան են տեղափոխել

© AFP 2023 / KAREN MINASYAN / AFPՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Ստեփանակերտ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախից արդեն ավելի քան 65 000 մարդ է տեղափոխվել Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ: ՏԵղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Արցախից արդեն ավելի քան 65 000 մարդ է տեղափոխվել Հայաստան
Լրահոս
0