00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ՄԱԿ–ի դատարան է դիմել` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

© Sputnik / Алексей ВитвицкийՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան
ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան  - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան
Բաժանորդագրվել
Ադրբեջանը պարտավոր է թույլ տալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու ՀՀ և այլ երկրներ տեղափոխված անձանց անարգել վերադառնալ իրենց տներ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան է դիմել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ` խնդրելով միջանկյալ միջոցներ կիրառել և վերահաստատել Ադրբեջանի պարտավորությունները։ Այս մասին նշված է դատարանի պաշտոնական կայքում։
Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան։
ՀՀ–ն պահանջում է, որ Ադրբեջանը զերծ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի տեղահանությանը կամ խոչընդոտում է, որ իրենց տներ անվտանգ վերադառնան այն անձինք, որոնք տեղահանվել են ռազմական վերջին հարձակման ժամանակ, ներառյալ նրանք, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ պետություններ։ Միաժամանակ Ադրբեջանը պետք է թույլ տա, որ ցանկացողներն անարգել լքեն Լեռնային Ղարաբաղը։
«Ադրբեջանը պետք է դուրս բերի բոլոր ռազմական և իրավապահ անձնակազմերը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հաստատություններից, որոնք օկուպացվել են նրա զինված հարձակման հետևանքով»,– նշված է դիմումում։
Ադրբեջանը պարտավոր է նաև հասանելիություն ապահովել ՄԱԿ–ի և նրա մասնագիտացված հաստատությունների գործունեության համար, աջակցի և խոչընդոտներ չստեղծի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, որպեսզի մարդասիրական օգնություն հասցվի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, համագործակցի ԿԽՄԿ–ի հետ՝ վերջին հակամարտության հետևանքների վերացման համար։
Ադրբեջանը պետք է անհապաղ աջակցի Լեռնային Ղարաբաղում կոմունալ ծառայությունների ամբողջական վերականգնմանը, ներառյալ` գազն ու էլեկտրաէներգիան։
«Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին պաշտոնյաների կամ զինծառայողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց, չպետք է վերափոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ հուշարձան, հայկական մշակութային ժառանգություն կամ տեսարժան վայր»,– նշված է Հայաստանի դիմումում։
Ադրբեջանը պետք է վավեր ճանաչի անձը հաստատող փաստաթղթերը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից տրված սեփականության իրավունքները և գրանցամատյանները, ինչպես նաև պարտավորվի չոչնչացել կամ առգրավել այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը։
Հայաստանը նաև պահանջում է, որ Ադրբեջանը 1 ամսվա ընթացքում, այնուհետև յուրաքանչյուր եռամսյակը մեկ դատարանին հաշվետվություն ներկայացնի ձեռնարկած բոլոր միջոցների վերաբերյալ, մինչև դատարանի կողմից գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0