00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի արցախցիներին օգնելու համար

© SputnikВынужденные переселенцы из Нагорного Карабаха в гуманитарном центре Корнидзора (25 сентября 2023). Сюник
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха в гуманитарном центре Корнидзора (25 сентября 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Բաժանորդագրվել
Ժամը 06:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար։
Այս մասին համատեղ տեսաուղերձով են հանդես եկել Կանադայի միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսենը և արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, որը տեղադրված է X միկրոբլոգում։
Նշվում է, Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ճգնաժամի հետևանքով առաջացած հրատապ կարիքները լուծելու համար: Այս ֆինանսավորումը կօգնի տրամադրել շտապ բժշկական օգնություն, սննդի և սնուցման օգնություն, պաշտպանական ծառայություններ և այլն:
«Կանադան շարունակում է կոչ անել մարդասիրական օգնության անխոչընդոտ տրամադրել կարիքավոր խաղաղ բնակիչներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Քաղաքացիները, այդ թվում՝ ճանապարհին գտնվողները, նույնպես պետք է պաշտպանված լինեն։ Կանադան աջակցում է գործող հրադադարի պահպանմանը և կոչ է անում մշտապես ​​դադարեցնել ռազմական գործողությունները»,-հայտարարել են կանադացի նախարարները:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում։
Այդ ընթացքումսկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Լրահոս
0