00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
41 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
6 ր
18:11
41 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան, Հայկ Կոնջորյան
13:11
9 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անահիտ Մանասյանը Վայքում հանդիպումներ է անցկացրել Արցախից բռնի տեղահանվածների հետ

© Photo : press office of the Human Rights Defender of ArmeniaԱնահիտ Մանասյանը Վայքում հանդիպումներ է անցկացրել Արցախից բռնի տեղահանվածների հետ
Անահիտ Մանասյանը Վայքում հանդիպումներ է անցկացրել Արցախից բռնի տեղահանվածների հետ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Անահիտ Մանասյանը Վայքում հանդիպումներ է անցկացրել Արցախից բռնի տեղահանվածների հետ
Բաժանորդագրվել
Բռնի տեղահանված անձինք Մանասյանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների լրջագույն խնդիրները:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում հանդիպումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Մանասյանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվել են մանրամասն տեղեկություններ:
«Վայքում տեղակայված գրանցման կենտրոնում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման, սննդի, բուժօգնության, հիգիենայի տրամադրման և կացարանով ապահովման հետ կապված և առաջնային լուծումներ պահանջող հարցերը: Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ՝ անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բռնի տեղահանված անձանց տրվել է նաև խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ:
Մանասյանը վերահաստատել է բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու պատրաստակամությունը և նշել, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության ներքո:
© Photo : press office of the Human Rights Defender of ArmeniaԱնահիտ Մանասյանը Վայքում հանդիպումներ է անցկացրել Արցախից բռնի տեղահանվածների հետ
Защитник прав человека Анаит Манасян посетила гуманитарный центр Вайка (30 сентября 2023) Вайоц Дзор - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2023
Անահիտ Մանասյանը Վայքում հանդիպումներ է անցկացրել Արցախից բռնի տեղահանվածների հետ
Բռնի տեղահանված անձինք Մանասյանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների լրջագույն խնդիրները:
Հավելենք, որ վերջին տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 437 անձ է արդեն եկել ՀՀ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0