00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դոլարն ու եվրոն թանկանում են. Աղաբեկյանը պահանջարկը մեկնաբանում է խուճապով

Դոլարն ու եվրոն թանկանում են. մասնագետը պահանջարկը մեկնաբանում է խուճապով
Բաժանորդագրվել
Տնտեսագետը կարծում է, որ ՀՀ արտարժույթի շուկայի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ առաջիկայում սպասվող մեծ ծավալի արտարժույթի ներհոսքը։
Արցախում ադրբեջանական ռազմական գործողությունների սկսվելուց հետո Հայաստանում կտրուկ մեծացել է արտարժույթի նկատմամբ պահանջարկը, ինչն էլ հանգեցրել է դոլարի և եվրոյի թանկացման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը` մեկնաբանելով վերջին օրերին արտարժույթի շուկայում գրանցված տատանումները։
ՀՀ ԿԲ–ի տվյալներով` Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դոլարը թանկացել է 17.21 դրամով, եվրոն` 13.85, ռուբլին` 0.7։
«Բանկերը սկսեցին որոշակիորեն ավելի մեծ ծավալի վաճառք իրականացնել, դրան զուգահեռ վերջին օրերին նաև ականատես եղանք արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճի, որն իրականում պայմանավորված է որոշակի խուճապային իրավիճակով` կապված քաղաքական իրադրության հետ, նաև Արցախի մեր հայրենակիցների մուտքով, ինչը ևս կարող էր որոշակի պահանջարկ ստեղծել արտարժույթի նկատմամբ», – ասաց Աղաբեկյանը` հավելելով, որ բանկերը հիմնականում բարձրացնում են արտարժույթի վաճառքի գները, մինչդեռ առքի գինը շատ ավելի դանդաղ է աճում։
Փոխարժեքի տվյալների հրապարակման rate.am հարթակի տվյալներով` այսօր ՀՀ մասնավոր բանկերում դոլարի առքի ու վաճառքի տարբերությունը հասել է մինչև 13 դրամի, եվրոյինը` 44։
Աղաբեկյանը բանկերի նման գործելաոճը մեկնաբանում է արտարժույթի գնման պահանջարկը զսպելու ցանկությամբ։
Նրա խոսքով` քաղաքական անկայուն իրավիճակում մարդիկ փորձում են իրենց մոտ կանխիկ արտարժույթ ունենալ իրենց անցանկալի իրավիճակներից ապահովագրելու համար, մինչդեռ իրական պահանջարկը բացակայում է։
2024 թ. ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ. նախագիծը հաստատվեց
«Իրական ծախսերի մեծացումը պետք է հանգեցներ արտարժույթի վաճառքի, բայց ներկա պահին մեծանում է միայն պահանջարկը, առաջարկը մնում է նույնը։ Բացի այդ, աճող փոխարժեքն ինքնաբերաբար հանգեցնում է պահանջարկի մեծացման։ Մարդիկ, տեսնելով, որ փոխարժեքն օրեցօր աճում է, փորձում են օգտվել ու դեռևս էժան արտարժույթ գնել, ինչն էլ ավելի է խթանում պահանջարկը և բարձրացնում փոխարժեքը»,– պարզաբանեց Աղաբեկյանը։
Այդուհանդերձ, նրա համոզմամբ, ԿԲ–ի միջամտության կարիքն այս պահին ՀՀ ֆինանսական շուկայում դեռևս չկա։
«Եթե ԿԲ–ն տեսնի, որ իրավիճակը զսպելու կարիք կա` շուկայում որոշակի ներարկումներ (ինտերվենցիա) անելով, ենթադրում եմ` իրենք կգնան դրան։ Բայց եթե մինչև հիմա չեն գնացել, ուրեմն շուկան կարողանում է սեփական ուժերով այդ պահանջարկը բավարարել»,– ասաց Աղաբեկյանը։
ՀՀ արտարժույթի շուկայի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ նաև առաջիկայում սպասվող մեծ ծավալի արտարժույթի ներհոսքը, քանի որ մի շարք օտարերկրյա երկրներ ու միջազգային կառույցներ խոստացել են գումարներ փոխանցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար։
«Դա արտարժույթի որոշակի առաջարկ է, որը գալու է։ Մենք հիմա ունենք նաև եվրաբոնդերի հետգնում ֆինանսների նախարարության կողմից, որը ևս որոշակի արտարժույթի ներհոսք կբերի մեր շուկայի մասնակիցներին։ Դրա համար չեմ կարծում, որ շուկան չի կարող դիմակայել այս կարճ ժամանակահատվածում»,– ասաց տնտեսագետը։
Նշենք, որ ՀՀ ԲԿ–ի տվյալներով` 2023թ–ի սեպտեմբերի 18-ին` Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների նախօրեին 1 դոլարի արժեքը 385 դրամ էր, 1 եվրոյինը` 411։ Հետագա 10 օրվա ընթացքում փոխարժեքը շուրջ 10 դրամով թանկացավ` սեպտեմբերի 29-ին դալարը հասավ 393.4 դրամի, եվրոն` 417.4-ի։
Ամենակտրուկ աճը գրանցվեց հանգստյան օրերին, և այսօր` հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԿԲ–ի տվյալներով` 1 դոլարը գնահատվում է արդեն 402.21 դրամ, 1 եվրոն` 423.85։
Մասնավոր բանկերում դոլարի միջին փոխարժեքը առքի դեպքում 403.89 դրամ է, վաճառքի դեպքում` 417.94, եվրոյինը` համապատասխանաբար 421.89 և 444.33 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը թանկացել է 0.07 դրամով` 4 դրամից հասնելով 4.07 դրամի։
Լրահոս
0