00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ղարաբաղի հարցը փակվեց, երբ Փաշինյանը Պրահայում ստորագրեց փաստաթղթի տակ. Լավրով

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարը նշել է` 202–ին կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Որոշումը, որ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ «Վալդայ» միջազգային ակումբում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ Երևանում որոշ գործիչներ հայտարարում էին, թե 2020 թվականի նոյեմբերին, երբ ստորագրվում էր պատերազմը դադարեցնելու հայտարարությունը, Պուտինը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,–խմբ.) ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին` սուտ է։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է` Ղարաբաղը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է։ Կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։ Բայց երբ 1 տարի անց վարչապետ Փաշինյանը Պրահայում հերթական եվրոպական գագաթնաժողովում ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ հայտարարված էր` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համապատասխան, հարցը փակվեց»,– շեշտել է Լավրովը։
Լավրովը հավելել է` նույն հայտարարությունը Փաշինյանն արել է նաև Բրյուսելում, և ԵՄ տարածած հաղորդագրության մեջ նշում չկար, թե Հայաստանն անհանգստացած է Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրով, և որ այդ ճակատագրի համար պետք է մտածել, որ մարդիկ ստիպված չլինեն տառապել։
«Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են այն ամենը, ինչ կարող են։ Մենք չենք կարող կանգնեցնել մարդկանց, որոնք ցանկանում են Ղարաբաղից հեռանալ Ռուսաստան։ Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով, որ այնտեղ ամրապնդվի վստահությունը, պայմաններ ստեղծվեն հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի համար»,– ասել է Լավրովը։
Նա հույս է հայտնել, որ այս հարցերով պետք է հետաքրքրված լինի նաև Երևանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0