00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:13
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
19:56
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
19:59
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հռոմի ստատուտի վավերացման գինը, կամ ՌԴ–ն ի՞նչ լծակներ կկիրառի ՀՀ–ի նկատմամբ

Հռոմի ստատուտի վավերացման գինը, կամ ՌԴ–ն ի՞նչ լծակներ կկիրառի ՀՀ–ի նկատմամբ
Բաժանորդագրվել
Սահմանադրագետի խոսքով` Հռոմի ստատուտն ինքնին չպետք է հասներ Ազգային ժողով։
Ճակատագիրն ու իրականությունը ցույց են տվել` երբ գործող իշխանությունները հայտարարում են, որ ինչ–որ բան բխում է Հայաստանի Հանրապետության կամ Արցախի շահերից, այդ քայլերն ավարտվում են ողբերգությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց սահմանադրագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը` մեկնաբանելով Հռոմի ստատուտի վավերացման որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ–ն այսօր վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Ռուսաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
«Եթե ինչ–որ մեկը քեզ դուր չի գալիս, դա դեռ չի նշանակում, որ իր հետ պետք է թշնամանաս։ ՀՀ–ն այսպես թե այնպես ունի բազմաթիվ թշնամիներ, նորերին ձեռք բերելու կարիք չկար, սակայն այս իշխանությունը գնաց նաև այդ ճանապարհով։ Ստացվում է` մենք կվերադառնանք 1990–ականներ, սակայն առանց այդ տարիների հաղթանակի»,– ասաց Վահե Գրիգորյանը։
Ըստ նրա` Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ–ն բազմաթիվ տնտեսական լծակներ կկիրառի ՀՀ–ի նկատմամբ, մինչդեռ այդ փաստաթուղթը ՀՀ ԱԺ էլ չպիտի հասներ։
«ՀՀ սահմանադրական դատարանի այս կազմը, որ նույնպես ձևավորվել է ոչ իրավական ճանապարհով, գտել էր, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության` 2015 թ. փոփոխություններին։ Այն հոդվածները, որոնց մասով ՍԴ նախորդ կազմը 2004 թ. հակասություն էր գտել, իրականում որևէ փոփոխության չեն ենթարկվել 2015 թ. ՀՀ սահմանադրությամբ։ Ստացվում է` ՀՀ ՍԴ–ն փաստացի ինքն է դուրս եկել իր լիազորությունների շրջանակից»,– ընդգծեց նա։
Գրիգորյանի խոսքով` թեև գործող իշխանությունը հայտարարում է, որ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ ինքնիշխանության պահպանման գործիք է, ամենևին այդպես չէ, ընդհակառակը` երբ ՀՀ–ն ընդունում է ՄԱԿ–ի քրեական դատարանի իրավազորությունը, ապա դրանով ՀՀ ինքնիշխանությունը դատական իշխանության որոշակի բաղադրիչի փոխանցման տեսանկյունից արդեն իսկ դրվում է կասկածի տակ։
Հենց դա էր ՍԴ–ն առաջին անգամ արձանագրել 2004 թ. Հռոմի ստատուտը քննարկելիս։
Սահմանադրագետը հիշեցրեց Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը, որը Ադրբեջանը ո՛չ կատարեց, ո՛չ էլ քայլեր ձեռնարկեց դրա ուղղությամբ, անգամ եվրոպացիներն իրենք հայտարարեցին, որ չեն պատրաստվում որևէ պատժամիջոց կիրառել այդ երկրի դեմ։
«Այս կանոնադրությունն ինչի՞ համար է վավերացվում, որ Ալիևին պատասխանատվության ենթարկելու փորձ արվի՞։ Սա աբսուրդ է, հերիք է միջազգային գոյություն չունեցող իրավունքը որպես բարոյական հաղթանակի գործիք փաթաթվի ժողովրդի վզին, ու հետո ժողովուրդը դրա համար շատ թանկ վճարի»,– ընդգծեց Գրիգորյանը։
Նա անդրադարձավ նաև ՄԱԿ–ի ներկայացուցիչների արցախյան ուշացած այցին` նշելով, որ իրեն զարմանք է պատճառում հայերի զարմանալը։ Վահե Գրիգորյանը հիշեցրեց, որ դրանից ընդամենը մեկ օր առաջ Իլհամ Ալիևը 1 մլն դոլար նվիրատվություն էր արել ՄԱԿ–ին։
«Սա ինձ հիշեցնում է Սումգայիթի և Բաքվի դեպքերը, երբ սովետական բանակն ուշացած մտավ քաղաք և, ըստ էության, ոչինչ չկարողացավ անել։ Գոնե այն ժամանակ չասացին, որ ոչինչ չեն տեսել, այլ ամեն ինչ էլ տեսան ու արձանագրեցին։ ՄԱԿ–ը, լինելով վերպետական կառույց, եկավ ու փաստացի լեգիտիմացրեց Ադրբեջանի ամբողջ գործողությունները։ Թեև, ցավոք, դրա լեգիտիմ հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունը»,– նկատեց փաստաբանը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
ՀՀ սահմանադրական դատարանը 2023 թ. մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա ընդգծեց, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Լրահոս
0