00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Իշխանությունը փակեց աչքերը Արցախի վրա հարձակման մասով, հիմա մեղավոր է փնտրում. պատգամավոր

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է` այն, որ Արցախում իշխանության եկան Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ, ոչինչ չի փոխում, միևնույնն է` այն, ինչ տեղի ունեցավ Արցախում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո է եղել։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները փակել են իրենց աչքերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ողբերգության վրա, իսկ հիմա մեղավորներ են փնտրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
ՀՀ ղեկավարությունը փորձում է հայտարարել, որ Ադրբեջանը հարձակվեց ԼՂ–ի վրա, քանի որ այնտեղ իշխանափոխություն տեղի ունեցավ։ Ըստ պատգամավորի` իրականում այդ ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։
«ՀՀ օրենսդրությունը պետության ղեկավարին դրա իրավունքը չի տալիս, իսկ Արցախի օրենսդրությունը ՀՀ կառավարությանը նման լիազորություն չի տալիս։ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը շրջափակեց Արցախը, իսկ դրանից հետո այդ ամենը վերածվեց պաշարման։ Այն ժամանակ, երբ Արցախի նկատմամբ հարձակում եղավ, պաշտպանության նախարարությունը ցինիկաբար հայտարարում էր, որ մեր սահմաններին ամեն ինչ լավ է։ ՀՀ–ն Պիղատոսի նման իր ձեռքերը լվաց, փակեց աչքերը և ականջները, դռներն ու պատուհանները, որ չտեսնի` ինչպես են կոտորում հայերին Արցախում»,– նշեց Խաչատրյանը։
Մեկնաբանելով այն, որ սեպտեմբերին Արցախում իշխանության եկան Դաշնակցության ներկայացուցիչները, պատգամավորը հայտարարեց` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կամավոր է հրաժարական տվել, ժողովուրդն էլ նոր ղեկավարություն ձևավորեց։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0