ՅՈւՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի ՀՀ՝ ԼՂ փախստականներին ընդունելու հարցում օգնելու համար

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանը և տեղահանված ուսանողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ) մի խումբ ներկայացուցիչներ առաջիկայում կլինեն Երևանում`արձագանքելով Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման հարցում Հայաստանի օգնության խնդրանքին: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի խնդրանքով ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման հարցում կրթական աջակցություն ցուցաբերելու համար։ Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանը և տեղահանված ուսանողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն», - նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ մոտ ապագայում ՅՈւՆԵՍԿՕ-ն նախատեսում է կազմակերպել նաև հանդիպում կրթության ոլորտում միջազգային գործընկերների և դոնորների մասնակցությամբ՝ կրթական նախաձեռնությունների իրականացման գործում նրանց աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական աջակցությունը ստանալու նպատակով։
Նշենք, որ հոկտեմբերի 4–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 632 անձ, որոնցից ավելի քան 21000–ը կրթության շարունակականության խնդիր ունեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0