https://arm.sputniknews.ru/20231006/hungarian-patrast-e-mijnvord-linel-adrbejanic-haj-razmagerineri-veradardzi-hamar-despan-66938999.html
Հունգարիան պատրաստ է միջնորդ լինել Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի համար. դեսպան
Հունգարիան պատրաստ է միջնորդ լինել Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի համար. դեսպան
Sputnik Արմենիա
Հունգարիայի դեսպանը շեշտել է` վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով: 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T11:15+0400
2023-10-06T11:15+0400
2023-10-06T11:22+0400
հունգարիա
ադրբեջան
հայաստան
գերի
տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/02/63821021_0:94:1560:972_1920x0_80_0_0_7bd46123eeed1b2a9edb5a20c4600d61.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանից հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար։ Այս հայտարարությունն արել է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Աննա Մարիա Սիկոն` պատասխանելով «Արմենպրեսի» հարցերին։Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հունգարիան դեռ 2021-ի մայիսից Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի վերաբերյալ՝ դիվանագետը պատասխանել է` Հունգարիան հավատարիմ է ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին։Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումներին` դեսպանը շեշտել է` վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով:«Միայն մեկ կայուն լուծում կարող է լինել, և դա խաղաղությունն է»,-ասել է նա։Հավելենք, որ Հունգարիան 102 հազար եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
հունգարիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/02/63821021_29:0:1416:1040_1920x0_80_0_0_f877552e04fc2ca74176e3065637b71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հունգարիա, ադրբեջան, հայաստան, գերի, տեղահանված
հունգարիա, ադրբեջան, հայաստան, գերի, տեղահանված
Հունգարիան պատրաստ է միջնորդ լինել Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի համար. դեսպան
11:15 06.10.2023 (Թարմացված է: 11:22 06.10.2023) Հունգարիայի դեսպանը շեշտել է` վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանից հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար։ Այս հայտարարությունն արել է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Աննա Մարիա Սիկոն` պատասխանելով
«Արմենպրեսի» հարցերին։
Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հունգարիան դեռ 2021-ի մայիսից Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի վերաբերյալ՝ դիվանագետը պատասխանել է` Հունգարիան հավատարիմ է ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումներին` դեսպանը շեշտել է` վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով:
«Միայն մեկ կայուն լուծում կարող է լինել, և դա խաղաղությունն է»,-ասել է նա։
Հավելենք, որ Հունգարիան 102 հազար եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։