ԼՂ–ից բռնի տեղահանված 7904 երեխա ՀՀ դպրոցներում շարունակում է իր ուսումը
12:57 06.10.2023 (Թարմացված է: 13:15 06.10.2023)
© SputnikԱրխիվային լուսանկար

Արխիվային լուսանկար
© Sputnik
Երեխաների մեծ մասը դպրոց է հաճախում Երևանում, Կոտայքում և Արարատում։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7904 երեխա ՀՀ դպրոցներում շարունակում է իր ուսումը։ Տեղեկությունը ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով ` այդ ցուցանիշը կազմում է աշակերտների ընդհանուր թվի (մոտ 22 հազար-խմբ.) շուրջ 38 %–ը։
Ըստ մարզերի` դպրոց հաճախող երեխաները տեղաբաշխվել են հետևյալ կերպ.
Սյունիքում՝ 320 դպրոցական, Վայոց Ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում` 1221, Կոտայքում` 1348, Արագածոտնում` 371, Արմավիրում` 671, Շիրակում` 282, Լոռիում` 404, Տավուշում` 222 և Երևանում` 2543 աշակերտ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։