00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

104 արցախցի մեկ հարկի տակ. ինչպես են ապրում բռնի տեղահանվածները Արտաշատի մարզադպրոցում

© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի մարզադպրոցում տեղավորված արցախցիները
Արտաշատի մարզադպրոցում տեղավորված արցախցիները - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Արտաշատի մարզադպրոցում տեղավորված արցախցիները
Բաժանորդագրվել
Բռնի տեղահանված արցախցիներից շատերը հիմնական կացարան դեռ չեն գտել։ Որպեսզի նրանք անօթևան չմնան, համայնքապետարաններն ու ՀԿ–ները համատեղ բացել են ժամանակավոր կացարաններ։ Արարատի մարզի Արտաշատ համայնքում այդպիսի 10 կացարան կա, որտեղ 389 անձ է բնակվում։
Ավելի քան մեկ շաբաթ է` Արտաշատ քաղաքի կենտրոնում գործող մարզադպրոցի դահլիճի գործառույթը լիովին փոխվել է։ Դահլիճում սպորտային պարագաների փոխարեն մահճակալներ են դրված, հանդերձարանն էլ վերակահավորվել ու սանհանգույց է դարձել։ Դահլիճում` մեկ հարկի տակ, Արցախից բռնի տեղահանված 104 մարդ է ապրում, որոնցից 31–ը` անչափահաս։ Այստեղ նրանք են, ովքեր մինչև հիմա չեն կարողացել տուն գտնել։
© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի մարզադպրոցում տեղավորված արցախցիները
Спортивная школа Арташата, переделанная во временное жилище для вынужденных переселенцев из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Արտաշատի մարզադպրոցում տեղավորված արցախցիները
Միասնական կացարան ստեղծելու գաղափարը ծնվել է, երբ «Բռունցք 2020» և «Սմարթ Արմենիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բռնի տեղահանության առաջին օրերին դեռ Գորիսում նկատել են, որ բազմաթիվ մարդիկ մնացել են առանց կացարանի։
«Գորիսում տեղական ինքնակառավարման մարմիններն ասացին` կացարանի կարիք չկա, հասցնում ենք։ Վայքում համապատասխան մեծ տարածք չկար։ Արձագանքեցին Արտաշատի համայնքապետարանից, համագործակցեցինք ու ընդամենը 20 ժամում բացեցինք այս կացարանը»,– պատմում է «Սմարթ Արմենիա» բարեգործական ՀԿ–ի նախագահ Արման Նալբանդյանը։
© Sputnik / Aram NersesyanԱրման Նալբանդյան
Председатель благотворительной общественной организации Смарт Армения Арман Налбандян - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Արման Նալբանդյան
Կազմակերպչական հարցերում նրանց օգնեցին կամավորները` Արտաշատի դպրոցների աշակերտները, ձեռքից եկածն արեցին` առանց տրտնջալու։ ՀԿ–ներն առցանց դրամահավաքի շնորհիվ կարողանում են նաև օրական 3-անգամյա տաք սննդով ու հիգիենայի պարագաներով ապահովել տեղահանվածներին։
© Sputnik / Aram Nersesyan

Կամավորները փոխում են սպիտակեղենը

Կամավորները փոխում են սպիտակեղենը - Sputnik Արմենիա
1/3

Կամավորները փոխում են սպիտակեղենը

© Sputnik / Aram Nersesyan

Կամավորները փոխում են սպիտակեղենը

Կամավորները փոխում են սպիտակեղենը - Sputnik Արմենիա
2/3

Կամավորները փոխում են սպիտակեղենը

© Sputnik / Aram Nersesyan

Կամավորները մահճակալ են տեղափոխում

Կամավորները մահճակալ են տեղափոխում - Sputnik Արմենիա
3/3

Կամավորները մահճակալ են տեղափոխում

1/3

Կամավորները փոխում են սպիտակեղենը

2/3

Կամավորները փոխում են սպիտակեղենը

3/3

Կամավորները մահճակալ են տեղափոխում

Մարզադահլիճում առաջինը տեղավորվեց Գրիգորյանների ընտանիքը` մայրը, հայրն ու 8 երեխաները, որոնցից 7–ը` անչափահաս։ Երկուսը մանկական ուղեղային կաթված ունեն, մեկը` նաև էպիլեպսիա։
© Sputnik / Aram NersesyanԳրիգորյանների ընտանիքը
Семья Марине Григорян в спортивной школе Арташата, переделанной во временное жилище для вынужденных переселенцев из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Գրիգորյանների ընտանիքը
Ստեփանակերտում էին ապրում, երկհարկանի տանը։ Տարհանվելուց տիկին Մարինեն հասցրել է միայն երեխաների համար անհրաժեշտ մի քանի հագուստ վերցնել ու մսաղացը, որ կարողանա հիվանդ երեխաների համար անհրաժեշտ ուտելիք պատրաստել, և ճամփա են ընկել։
«Էլի կհարմարվենք»,– ասում է նա, բայց նեղսրտում է, որ Ստեփանակերտում է թողել ամենաթանկը` 44-օրյա պատերազմում զոհված որդու շիրիմը։
© Sputnik / Aram NersesyanՄարինե Գրիգորյան
Марине Григорян в спортивной школе Арташата, переделанной во временное жилище для вынужденных переселенцев из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Մարինե Գրիգորյան
Երեխաները վերջին անգամ դպրոց են գնացել սեպտեմբերի 19-ին։ Ծնողները չեն շտապում մոտակա դպրոց ուղարկել։ Սպասում են, որ հիմնական տուն գտնեն (վերջին տվյալներով` Արցախից բռնի տեղահանված, դպրոցական տարիքի երեխաների միայն 38 տոկոսն է դպրոց հաճախում ՀՀ–ում)։
«Պիտի տան հարցը լուծենք, հետո դպրոցի։ Որտեղ գնում ենք, պայմանները ահավոր են` կա՛մ տանիքն է փլված, կա՛մ պատուհան չկա, ու դրա համար 100 000 դրամ են ուզում, ո՞նց մնանք այնտեղ»,–ասում է Մարինեն։
© Sputnik / Aram NersesyanԱրտաշատի մարզադպրոցում
Спортивная школа Арташата, переделанная во временное жилище для вынужденных переселенцев из Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Արտաշատի մարզադպրոցում
Նույն խնդրին է բախվել նաև մասնագիտությամբ թարգմանչուհի Մարիաննա Բաղրյանը։ Արդեն մի քանի անգամ Արտաշատից մոր հետ եկել է Երևան, բայց վարձով տրվող բնակարանների պայմաններն այնքան վատն են եղել, որ ստիպված վերադարձել են կացարան։
© Sputnik / Aram NersesyanՄարիաննա Բաղրյանի մայրը
Ленура Багрян - мать Марианны Багрян  - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2023
Մարիաննա Բաղրյանի մայրը
«Գնում ենք տներ, ո՛չ գազամատակարարում կա, ո՛չ նորմալ սանհանգույց, ո՛չ խոհանոց»,– պատմում է նա։
Տան հայրը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել։ Մայր ու աղջիկ արդեն երկրորդ անգամ են տեղահանվում։ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում էին ապրում, երբ 44–օրյա պատերազմի ժամանակ գյուղն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Տեղափոխվեցին Ստեփանակերտ։

«Կարծես երկրորդ անգամ նույն դժոխքի միջով անցնենք... Այն անգամ տուն ու տեղ թողեցինք, դուրս եկանք, Ստեփանակերտում ամեն ինչ սկսեցինք զրոյից ու հիմա կրկին մնացինք առանց ոչնչի...»։

Արտաշատի համայնքապետարանում այսպիսի 10 կացարան կա։ Դրանց համար հարմարեցվել են չգործող մշակույթի տները, դպրոցները, մարզադպրոցներն ու մանկապարտեզները։ Համայնքապետարանում վստահեցնում են` դեռևս ոչ մի հայտ չեն մերժել։
© Sputnik / Aram Nersesyan

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում - Sputnik Արմենիա
1/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

© Sputnik / Aram Nersesyan

Երխաները խաղում են

Երխաները խաղում են  - Sputnik Արմենիա
2/11

Երխաները խաղում են

© Sputnik / Aram Nersesyan

Արցախից տեղահանված երեխաներից մեկը

Արցախից տեղահանված երեխաներից մեկը - Sputnik Արմենիա
3/11

Արցախից տեղահանված երեխաներից մեկը

© Sputnik / Aram Nersesyan

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում - Sputnik Արմենիա
4/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

© Sputnik / Aram Nersesyan

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում - Sputnik Արմենիա
5/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

© Sputnik / Aram Nersesyan

Ժամանակավոր կացարանում տեղավորված երեխաներ

Ժամանակավոր կացարանում տեղավորված երեխաներ - Sputnik Արմենիա
6/11

Ժամանակավոր կացարանում տեղավորված երեխաներ

© Sputnik / Aram Nersesyan

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում - Sputnik Արմենիա
7/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

© Sputnik / Aram Nersesyan

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում - Sputnik Արմենիա
8/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

© Sputnik / Aram Nersesyan

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում - Sputnik Արմենիա
9/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

© Sputnik / Aram Nersesyan

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում - Sputnik Արմենիա
10/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

© Sputnik / Aram Nersesyan

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում - Sputnik Արմենիա
11/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

1/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

2/11

Երխաները խաղում են

3/11

Արցախից տեղահանված երեխաներից մեկը

4/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

5/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

6/11

Ժամանակավոր կացարանում տեղավորված երեխաներ

7/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

8/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

9/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

10/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

11/11

Ժամանակավոր կացարան Արտաշատի մարզադպրոցում

«Որպեսզի մարդիկ դրսում չմնան ու սնունդ ունենան, ժամանակավոր կացարաններ ենք ստեղծել։ Հիմա արդեն անցնում ենք միջնաժամկետ ծրագրի ու փորձում ենք վարձակալությամբ տներ գտնել նրանց համար, ովքեր դեռ կացարաններում են, հետո արդեն կանցնենք ինտեգրման հարցերին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին Արտաշատի համայնքապետարանից։
Բարեգործական կազմակերպություններն էլ են խոստանում` կաշխատեն, քանի դեռ գեթ մեկ արցախցի ունի դրա կարիքը:
Արցախից բռնի տեղահանվածները Վանաձորում - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2023
Մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա. 9 ամսվա շրջափակումից հետո կյանք կա, բայց տուն չկա
Լրահոս
0