00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստան է ուղարկել իր ներկայացուցչին

© Sputnik / пресс-служба МИД РФՄարիա Պեյչինովիչ Բուրիչ
Մարիա Պեյչինովիչ Բուրիչ - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Մարիա Պեյչինովիչ Բուրիչ
Բաժանորդագրվել
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի փախստականների և միգրանտների հարցով հատուկ ներկայացուցիչը Հայաստան է եկել, որպեսզի գնահատի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց կարիքները: Տեղեկությունը հայտնում է Առաջին լրատվական ալիքը` վկայակոչելով Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ելույթը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ։
Բուրիչը հայտնել է, որ երբ իր ներկայացուցիչը Հայաստանից վերադառնա, մարդկանց աջակցելու ծրագիր կմշակվի:
«Բայց, իհարկե, ավելի լուրջ հարց կա: Հարկավոր է հասկանալ՝ երբ և ինչպես այդ մարդիկ կարող են վերադառնալ իրենց տներ: Քանի որ, կարծում եմ, ոչ ոք չի ցանկանում փախստական լինել, ոչ ոք չի ցանկանում լքել այն վայրը, որտեղ ծնվել է, կամ որտեղ իր նախնիներն են ծնվել: Պետք է անենք հնարավորը, որ այդ մարդիկ հետ գնան»,–ասել է նա։
Բուրիչը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի քարտուղարության առաքելություն ուղարկել նաև Ադրբեջան՝ խոսելու ադրբեջանական իշխանությունների հետ և հասկանալու՝ ինչպիսին է ստեղծված իրավիճակի հետ կապված նրանց գնահատականը:
«Այսպիսով նաև կոչ եմ անում Ադրբեջանին լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քանի որ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլորն իրավունք ունեն օգտվելու բոլոր ազատություններից և իրավունքներից»,-նշել է Բուրիչը:
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին, թե ինչպես է Եվրոպայի խորհուրդը վերաբերվում Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների ձերբակալությանը, Բուրիչը պատասխանել է, որ այդ հարցը ևս կլինի քարտուղարության առաքելության ադրբեջանական այցի օրակարգում:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0