https://armeniasputnik.am/20231018/pashinjann-u-mijatvovichy-qnnarkel-en-steghtsvats-humanitar-tshgnazhamy-67416375.html
Փաշինյանն ու Միյատովիչը քննարկել են ստեղծված հումանիտար ճգնաժամը
Փաշինյանն ու Միյատովիչը քննարկել են ստեղծված հումանիտար ճգնաժամը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում է առկա կարիքները գնահատելու համար։ 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T14:23+0400
2023-10-18T14:23+0400
2023-10-18T14:27+0400
նիկոլ փաշինյան
եվրախորհուրդ
լեռնային ղարաբաղ
արցախ
բռնի տեղահանված
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/12/67415368_0:144:1600:1045_1920x0_80_0_0_03275906fe74cdadd7a8de4b4e25d4ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Դունյա Միյատովիչը շեշտել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, ներառյալ` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված:ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ Միյատովիչի այցը կօգնի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին:Քննարկվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումները, խոսվել է հետագա համագործակցության մասին։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/12/67415368_75:0:1496:1066_1920x0_80_0_0_c836a6407f6e3521c1a10576fca93c05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրախորհուրդ, լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված
նիկոլ փաշինյան, եվրախորհուրդ, լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված
Փաշինյանն ու Միյատովիչը քննարկել են ստեղծված հումանիտար ճգնաժամը
14:23 18.10.2023 (Թարմացված է: 14:27 18.10.2023) Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում է առկա կարիքները գնահատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Տեղեկությունը
հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Դունյա Միյատովիչը շեշտել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, ներառյալ` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված:
«Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ Միյատովիչի այցը կօգնի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին:
Քննարկվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումները, խոսվել է հետագա համագործակցության մասին։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։