Չինաստանը հետաքրքրված է Հայաստանում մի շարք արտադրություններ բացելու հարցում

© Photo : ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of ArmeniaՎահան Քերոբյանի հանդիպումը Չինաստանի Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վահան Քերոբյանի հանդիպումը Չինաստանի Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ  - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Վահան Քերոբյանի հանդիպումը Չինաստանի Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-չինական փոխշահավետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում գործընկերության ընդլայնման հեռանկարները:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու, տրակտորների հավաքատեղի ստեղծելու և արտադրանքը նաև հարևան շուկաներ արտահանելու մասին։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Այդ մասին նշվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Չինաստան այցի ընթացքում Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Քննարկվել են նաև հայկական ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցության, էներգետիկայի բնագավառում համագործակցութուն ծավալելու հնարավորությունները։
© Photo : ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of ArmeniaՎահան Քերոբյանի հանդիպումը Չինաստանի Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ
Министр экономики Ваан Керобян встретился с представителями ряда компаний провинции Цзянсу (19 октября 2023). Китай - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Վահան Քերոբյանի հանդիպումը Չինաստանի Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ
Լրահոս
0