00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քյարամյանը Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հանգամանքները ներկայացրել է Միյատովիչին

© Photo : official site of the Investigative Committee of RAԱրգիշտի Քյարամյանն ու Դունյա Միյատովիչը
Արգիշտի Քյարամյանն ու Դունյա Միյատովիչը - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Արգիշտի Քյարամյանն ու Դունյա Միյատովիչը
Բաժանորդագրվել
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը ներկայացրել է իրենց առաքելության նպատակը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հանգամանքները։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի իրականացված էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր անձանց հումանիտար հիմնահարցերի, առաջնային իրավունքների հնարավորինս ապահովմանը։ Ընդգծվել է Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների վերաբերյալ լիարժեք և փաստարկված պատկերացումների ձևավորման անհրաժեշտությունը։
© Photo : official site of the Investigative Committee of RAԱրգիշտի Քյարամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը
Председатель Следственного комитета РА Аргишти Кярамян принял комиссара Совета Европы по правам человека Дуню Миятович (19 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը
Միյատովիչն իր հերթին նշել է, որ իրենց առաքելության նպատակը տեղահանված անձանց խնդիրներին համակողմանի ծանոթանալն է և նրանց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակչությանն էթնիկ զտումների, բռնի տեղահանության ենթարկվելու քրեաիրավական խնդիրները, արցախցիների կենսական իրավունքների պաշտպանության հիմնահարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քյարամյանը ներկայացրել է լայնածավալ քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու պլանավորվածության, դրա իրականացման շրջանակներում իրենց բնօրրան-հայրենիքում էթնիկ հայության հետագա կենսապահովումն անհնարին դարձնելուն, սեպտեմբերի 19-ին ԼՂ բնակչության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական հարձակում և բռնի տեղահանություն իրականացնելուն, այդ ամենի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների, անձանց գերեվարումների, էթնիկ հայերի նկատմամբ բռնությունների, դիերի անարգման վերաբերյալ։
© Photo : official site of the Investigative Committee of RAԱրգիշտի Քյարամյան
Председатель Следственного комитета РА Аргишти Кярамян на встрече с комиссаром Совета Европы по правам человека (19 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Արգիշտի Քյարամյան
Քյարամյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԼՂ ողջ բնակչությունը՝ ավելի քան հարյուր հազար մարդ, կյանքը փրկելու նպատակով տեղահանվել և Հայաստան են տեղափոխվել գործնականում երեք օրվա ընթացքում՝ թողնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունը, ինչը ևս էթնիկ զտման ակնառու դրսևորում է։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքներին, դրա հետևանքով անհետ կորած անձանց որոնման աշխատանքների շարունակման, քննչական գործողություններ իրականացնելու անհնարինության հանգամանքին։
Անդրադարձ է կատարվել 2020թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում անհետ կորած, ինչպես նաև Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անձանց խնդիրներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0