00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը 4,5 տոննա մանկական սնունդ է ուղարկել Հայաստան

© Sputnik / Andranik Ghazaryan«Fly Arna»-ի ինքնաթիռ
«Fly Arna»-ի ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
«Fly Arna»-ի ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար նախատեսված օգնությունը կբաժանի բարեգործական կազմակերպություններից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը 4,5 տոննա մանկական սնունդ է ուղարկել Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար։
«Բեռն անվճար տեղ է հասցրել ազգային ավիափոխադրող «Fly Arna»-ն»,– Sputnik Արմենիային հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Նախատեսվում է օգնությունը բաժանել բարեգործական կազմակերպություններից մեկի միջոցով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0