00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանը ՀՀ–ում ցեմենտի գործարան կբացի՞. տնտեսագետը գնահատում է նախագիծը բոլոր կողմերից

© Sputnik / Hayk Petrosyan«Արարատ» ցեմենտի գործարանը
«Արարատ» ցեմենտի գործարանը - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
«Արարատ» ցեմենտի գործարանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ հայկական կողմը չինացիներին առաջարկ է ներկայացրել` առանց դրա արժեքը, վաճառքի շուկաները հաշվարկելու, այդ շուկաներում մրցակցության պայմանները գնահատելու։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով անիրատեսական է, որ Չինաստանը վերջնաարդյունքում ցեմենտի գործարան հիմնի ՀՀ–ում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպել է Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, և չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել ՀՀ–ում ցեմենտի գործարանի բացելու, տրակտորների արտադրություն հիմնելու, տրակտորների հավաքատեղի ստեղծելու և արտադրանքը նաև հարևան շուկաներ արտահանելու մասին։
«Ես դեռ չեմ հիշում որևիցե գործարան կամ մեծ ներդրումային նախագիծ, որ Վահան Քերոբյանն ու այս կառավարությունը կարողանան բանակցել ու կարողանան այնպիսի առաջարկ ներկայացնել, որ ՀՀ–ում դա բացվի։ Միգուցե, օրինակ` Չինաստանն ունի այնպիսի տեխնոլոգիա կամ ստացել է այնպիսի գյուտ, բանաձև, որի հիմքում նա դնում է ավելի ցածր ինքնարժեքով նույն արդյունքի ստացման պրոդուկտը, դա արդեն չեմ կարող ասել»,– նկատեց Սարգսյանը։
Նա չի բացառում, որ հայկական կողմը չինացիներին առաջարկ է ներկայացրել` առանց դրա արժեքը հաշվարկելու, առանց վաճառքի շուկաները հաշվարկելու, այդ շուկաներում մրցակցության պայմանները գնահատելու։
Ըստ Աուդիտորների պալատի նախագահի` չինացիները հետաքրքիր դիվանագիտություն ունեն` նրանք երբեք չեն ասում ոչ, այլ քննարկման հնարավորություն են թողնում` չբացառելով, որ միգուցե արված առաջարկն իսկապես հետաքրքիր լինի։
Նաիրի Սարգսյանը նկատում է, որ Հայաստանը չունի վաճառքի այն շուկաները, որտեղ Չինաստանը կկարողանար արտահանել և իրացնել այն արտադրանքը, որը կթողարկի ՀՀ–ում իրենց հիմնած ցեմենտի գործարանը։
Ինչ վերաբերում է ՌԴ շուկային, ապա ըստ նրա` Չինաստանը Ռուսաստանի հետ ավելի հարմարավետ հարաբերությունների մեջ է և կարող է նույն նախագիծն անել ՌԴ տարածքում։
«Այս դեպքում, ինչո՞ւ պետք է չինացիները գործարան բացեն ՀՀ տարածքում։ Տնտեսական առումով կա մի քանի հանգամանք. նման գործարաններ բացելիս ներդրող կողմը դիտարկում է հանքավայրերը, թե դրանք որտեղ են գտնվում, ինչպես նաև աշխատուժի վրա կատարվող ծախսերը։ Նկատենք, որ ՀՀ–ում աշխատուժն այդքան էլ էժան չէ. ՀՀ–ում աշխատաշուկայի, այսպես կոչված, սև գործը լրացնելու համար արդեն բավականին շատ հնդիկներ են եկել»,– նշեց Սարգսյանը։
Մյուս կարևորագույն խնդիրը, ըստ նրա, ճանապարհն է. ինչպե՞ս պետք է իրականացվի արտահանումը, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ գումարներով։ Բացի այդ, առաջանում է նաև աշխարհում տվյալ ապրանքի` մրցակցության խնդիրը. արդյոք մենք կարողանալո՞ւ ենք, օրինակ, իրանական ցեմենտի հետ մրցակցել, թե ոչ։ Սա այն հարցն է, որ, նրա կարծիքով, պետք է լուրջ մտահոգության տեղիք տա։
Լրահոս
0