00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ եմ բոլորիդ հանդիպել․ Շահրամանյանը Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց է

© SputnikՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Սամվել Շահրամանյան
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը շեշտեց, որ պատասխանատու է բոլորի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս է եկել Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց՝ լսելու բռնի տեղահանված քաղաքացիների բողոքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել են մուտք գործել շենք։
Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից։
«Ինչ պետք է ձեզ ասեմ, մեծ վտանգներ է պարունակում և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճակատագրի համար։ Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք, ծայրահեղ ծանր, ու ինչ այստեղ կատարվում է, ավելի է դժվարացնում իրավիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ»,- նշեց Շահրամանյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը ևս բոլորի հայրենիքն է, իրենք իրավունք չունեն վտանգելու ՀՀ–ի անվտանգությունը։ Արցախի նախագահը շեշտեց՝ պատրաստ է բոլորի հետ հանդիպել ու քննարկել այն ամենը, ինչում մեղադրում են իրեն։
Բողոքող քաղաքացիներից մեկը հարց ուղղեց Շահրամանյանին, թե ինչպես է պատրաստվում իրենց հարցերը լուծել, եթե ՀՀ ո՛չ ներկա, և ո՛չ էլ նախկին ղեկավարներն իրեն չեն վստահում, քանի որ որևէ մեկն իր հետ քննարկումներ չի անցկացրել։ Շահրամանյանն առարկեց՝ իրեն վստահում են։
Արցախի նախագահը քաղաքացիներին խնդրեց, որ իրենցից 20-30 հոգու ընտրեն, բարձրանան շենքի դահլիճ, հանգիստ զրուցեն, քանի որ դրսում մեկը մյուսին չեն լսում։ Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը չհամաձայնեց այդ տարբերակին։ Որոշեցին, որ պետք է դրսում հարցեր տան ու ստանան պատասխանները։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0