00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Սառնաղբյուրում սպանված 3 երեխաներն էլ դպրոցում են եղել. Թաթոյանը մանրամասներ ներկայացրեց

© Sputnik / Asatur YesayantsԱրման Թաթոյանը
Արման Թաթոյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2023
Արման Թաթոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին ՄԻՊ–ի ներկայացրած տվյալներն ապացուցում են, որ Արցախում հենց էթնիկ զտումներ են իրականացվել, ովքեր մնացել են գյուղերում, կամ գերեվարվել են, կամ` սպանվել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժը զինված հարձակման հենց սկզբից Արցախի չորս շրջանները` Մարտունին, Մարտակերտը, Ասկերանն ու Ստեփանակերտը կտրել է իրարից, մեկուսացրել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա հայտնեց, որ իրենց թիմը զինված հարձակման հենց սկզբից փաստահավաք առաքելություն է իրականացրել։ Հավաքագրված տվյալները ցույց են տվել, որ ադրբեջանական իշխանությունները մանրամասն պատրաստվել են այս հարձակմանը` իրենց առաջ նպատակ դնելով նաև առաջին իսկ րոպեներից խուճապ ու քաոսային իրավիճակ ստեղծել Արցախում։
Բնակավայրերը մեկուսացնելուց բացի ադրբեջանական զինուժը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակիչներին։ Թաթոյանը սա նմանեցնում է մի իրավիճակի, երբ մարդկանց հավաքում ես մի սենյակում, որտեղ կա միայն մեկ դուռ, այն էլ` փակ, և այդ սենյակում հրետակոծում ես մարդկանց` ստիպելով սենյակի մի անկյունից մյուսը փախչել։
«Անմիջապես կտրել են զինվորականների և խաղաղ բնակավայրերի միջև կապը»,– նշում է Թաթոյանը։
Շեշտում է` պատահական չէ նաև հարձակման ժամը` 12։00-12։30-ի սահմաններում, երբ երեխաները դպրոցներում էին։ 9-ամսյա շրջափակման պայմաններում հաճախ ծնողները երեխաներին դպրոցներում էին թողնում, իրենք գնում էին սնունդ հայթայթելու։ Ըստ նրա` հենց սա է պատճառը, թե ինչու ստեղծված իրավիճակում ընտանիքները կտրվեցին իրարից` ծնողները երեխաներին չէին գտնում։
Թաթոյանը քարտեզներով ներկայացրեց ադրբեջանցիների հարձակման ուղղությունները` նշելով, որ ադրբեջանական զինծառայողները շղթայի մեջ են վերցրել բնակավայրերը, նրանք, ովքեր չեն հասցրել դուրս գալ գյուղերից, կա’մ գերեվարվել են, կ,ամ սպանվել, հետևաբար կամովի տներից հեռանալու մասին խոսք չկա։ Արցախում էթնիկ զտումներ են իրականացվել։
ՀՀ նախկին ՄԻՊ–ը ներկայացրեց Ասկերանի շրջանի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը, հատուկ մատնանշեց Սառնաղբյուր գյուղի, որտեղ եղել է քաղաքացիական 5 անձանց սպանություն, նրանցից 3-ը` երեխաներ, 2-ը` մի ընտանիքից։
«8-ամյա և 10-ամյա եղբայրները, որոնք ադրբեջանական զինծառայողների կողմից սպանվել էին, դպրոցում էին եղել այդ ժամանակ։ 3 երեխաներն էլ դպրոցում են եղել»,– շեշտեց Թաթոյանը։
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի մեկուսացմանը, ապա, ըստ Թաթոյանի, սա հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող գործողություն է եղել Ադրբեջանի համար։
«Ադրբեջանական զինված ուժերը և, բնականաբար, իշխանությունները, նպատակ են ունեցել վնասներ պատճառել քաղաքացիական ենթակառուցվածքներին, որոնք կենսական նշանակություն են ունեցել մարդկանց համար։ Ստեփանակերտն առհասարակ ունեցել է երկու ջրամբար` խմելու ջրի համար` մեկը Պատարա կոչվող բնակավայրում, մյուսը` Ղարիբալաշենի հատվածում։ Արագ առաջացել են այս հատվածը գրավել են, փակել են, հնարավոր չի եղել այլևս ջուրը ֆիլտրել»,– նշեց Թաթոյանը։
Նա նաև ցույց տվեց Ստեփանակերտից շշերով բնակիչների բերած պղտոր ջուրը։ Շեշտեց` հենց այս ջուրն են բնակիչները ստիպված եղել խմել։
Թաթոյանը ցուցադրեց նաև Ստեփանակերտում արված մի քանի լուսանկարներ, որոնցում ադրբեջանական հրետակոծություններից ավերված շենքեր են, վնասված մեքենաներ։
«Քիչ է ասել, որ զարմանալի է, երբ ՄԱԿ կոչվող միջազգային կազմակերպությունը, որի հռչակած նպատակներից է հետևյալը` որևէ մեկը չի կարող լուսանցքում հայտնվել, որևէ իրավունք չի կարող անտեսվել, գալիս են, հայտարարում է` մենք էթնիկ զտումների ականատես չենք եղել»,– նշեց Թաթոյանը։
Ըստ նրա` միջազգային փաստահավաք աշխատանքները ենթադրում են, որ նախ իրենք պետք է գային Հայաստան` Կոռնիձոր, Գորիս, խոսեին մարդկանց հետ, հետո գնային Արցախ, այլ ոչ թե ադրբեջանական ուղղորդմամբ գնային նրանց ցանկալի բնակավայրեր ու հայտարարեին` էթնիկ զտումների հետքեր չեն տեսել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0