00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակադեմիական քաղաքով իշխանությունն իրականում այլ խնդիրներ է լուծում. փորձագետ

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է, որ Հայաստանում այսօր չկա սովորելուն մղող իրավիճակ, միջավայր։ Բայց դրա պատճառն այն չէ, որ բուհերը ոչ թե 17-րդ թաղամասում են, այլ քաղաքի կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ակադեմիական քաղաքի կառուցմամբ իշխանությունն իրականում այլ խնդիրներ է լուծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Այս ծրագրի նպատակը, որի մասին շատ բաց չի խոսվում, բայց ակնհայտ է մասնագետների համար, այն է, որ փորձ է արվում կառուցվածքային փոփոխություն անել` միացնել համալսարանները, գիտահետազոտական ինստիտուտները, և դա շատ ավելի հեշտ է անել, եթե մենք դրանք տանում ենք նոր տարածքներ, որովհետև գործող տարածքներում դա անելը կարող է ավելի մեծ դիմադրություն առաջացնել»,– ասում է Խաչատրյանը։
Երկրորդ նպատակը, ըստ փորձագետի` Երևանի կենտրոնը բեռնաթափելն է, երրորդը` բուհերի ու գիտական այլ կառույցների ազատված շենքերը բիզնես նպատակների ծառայեցնելն է։
Իսկ թե ինչով է այդ ծրագիրը նպաստելու կրթության որակի բարելավմանը, մեր զրուցակիցն ուղղակի չի տեսնում։
Խոսելով Ակադեմիական քաղաքում կառավարության խոստացած ենթակառուցվածների մասին` Սերոբ Խաչատրյանն արձանագրում է, որ ՀՀ բուհերն այսօր էլ ունեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։
«Ե՛վ լսարանային ֆոնդը կա, և՛ գրադարանային ֆոնդը կա։ Այսօր մեր Ազգային գրադարանը բուհերի կողքն է։ Հիմա, եթե բուհերը տանում ենք 17-րդ թաղամաս, Ազգային գրադարանը կիլոմետներով հեռու է մնում։ Այո՛, այդ ենթակառուցվածքները կարող են շատ գաթակղիչ լինել` սպորտային համալիրներով, հեծանվային հրապարակներով, բայց ես չեմ կարծում, որ մեր բարձրագույն կրթությնա խնդիրը ավելի «հավես» ֆիզիկական միջավայր ստեղծելն է։ Խնդիրը շատ ավելի խորքային է։ Իրական խնդիրն այն է, որ այսօր մարդիկ չեն ուզում սովորել։ Հայաստանում չկա սովորելուն մղող իրավիճակ, միջավայր, և ես չեմ կարծում, թե դրա պատճառն այն է, որ բուհերը ոչ թե 17-րդ թաղամասում են, այլ քաղաքի կենտրոնում »,– նկատեց մասնագետը։
Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհ
Նրա խոսքով` Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում այսօր լրջագույն խնդիր են ուսանողնեի տոտալ բացակայությունները։ Ուստի հայտնի չէ, թե բուհը քաղաքի ծայրամաս տանելով ու հասանելիությունն ավելի վատացնելով՝ այդ խնդիրը կլուծվի, թե էլ ավելի կխորանա։
Բացի այդ, Խաչատրյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե հայաստանյան բուհերը վատ շենքային պայմաններ ունեն։ Նրա խոսքով` աշխարհի լավագույն 50 բուհերի շարքում կան շատ ավելի վատ շենքային պայմաններ ունեցող հաստատություններ։
Հոկտեմբերի 19-ին հառավարությունը հաստատեց Ակադեմիական քաղաքի հայեցակարգը։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիտարկվում է այն Համո Բեկնազարյանի «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում կամ Երևանի 17-րդ թաղամասին հարակից տաածքում կառուցելու տարբերակը։ Մինչդեռ 2021թ-ից սկսած, երբ կառավարության ղեկավարն առաջին անգամ ազդարարել էր այդ ծրագրի մասին, որպես ծրագրի իրագործման տարածք էր նշվում Աշտարակը։
Գնում ենք փուլային ճանապարհով․ նախարարն ասաց` ինչէ արվել Ակադեմիական քաղաքի համար
Փաշինյանը նույնիսկ տեսանյութ էր հրապարակել հավանական տարածքից` ներկայացնելով, թե որ հատվածում է նախատեսվում մարզադաշտ կառուցել, որտեղ` թատրոն ու նույնիսկ` որտեղով են անցնելու տրամվայի գծերը։
Հայեցակարգի հիմնական հիմնավորումները համայնքային համաչափ զարգացումն ու կրթական նոր որակի համակարգ ունենալն է։
Լրահոս
0