https://armeniasputnik.am/20231024/hramanagri-stvoragrumic-araj-arcakhi-nakhagahy-aats-tnoreni-mijvocvov-khvosel-e-pashinjani-het-67645721.html
Հրամանագրի ստորագրումից առաջ Արցախի նախագահը ԱԱԾ տնօրենի միջոցով խոսել է Փաշինյանի հետ
Հրամանագրի ստորագրումից առաջ Արցախի նախագահը ԱԱԾ տնօրենի միջոցով խոսել է Փաշինյանի հետ
Փաշինյանը հորդորել է թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք: 24.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-24T09:51+0400
2023-10-24T09:51+0400
2023-10-24T10:50+0400
նիկոլ փաշինյան
սամվել շահրամանյան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/11/23779137_0:39:1600:940_1920x0_80_0_0_14bdc1b3785eb8bca80fe9e34126a26d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել Արցախի լուծարման հրամանագրի տեքստին և անձամբ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հորդորել ամեն ինչ անել, որ ռազմական էսկալացիան դադարեցվի` համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հղում անելով իշխանական աղբյուրներին։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/11/23779137_126:0:1569:1082_1920x0_80_0_0_c9e6b71566ed977ebbf1027170a90207.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սամվել շահրամանյան, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
նիկոլ փաշինյան, սամվել շահրամանյան, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Հրամանագրի ստորագրումից առաջ Արցախի նախագահը ԱԱԾ տնօրենի միջոցով խոսել է Փաշինյանի հետ
09:51 24.10.2023 (Թարմացված է: 10:50 24.10.2023) Փաշինյանը հորդորել է թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել Արցախի լուծարման հրամանագրի տեքստին և անձամբ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հորդորել ամեն ինչ անել, որ ռազմական էսկալացիան դադարեցվի` համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հղում անելով իշխանական աղբյուրներին։
«Մասնավորապես, երբ ադրբեջանցիներն արցախցիներին են փոխանցել իրենց պահանջները, որոնք արտացոլված էին Արցախի լուծարման որոշման մեջ, այն է՝ պետական ինստիտուտների, բանակի լուծարում, զենքերի հանձնում, Շահրամանյանը կապ է հաստատել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և նրա միջնորդությամբ մեկ և եզակի անգամ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որն էլ հորդորել է անհապաղ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք»,–գրում է թերթը:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։