00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100 000 դրամ աջակցությունից կօգտվեն նաև Կարմիր խաչի միջոցով ԼՂ–ից ՀՀ տեղափոխված հիվանդները

© SputnikԲռնի տեղահանվածները Սյունիքում
Բռնի տեղահանվածները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2023
Բռնի տեղահանվածները Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախարարը տեղեկացրեց, որ 97 հազար բռնի տեղահանվածի արդեն իսկ վճարվել է այդ 100 հազար դրամները, որից 73 հազարը` չափահաս, իսկ ավելի քան 4 հազարը` անչափահաս։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջոցով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրից` 2022 թ. դեկտեմբերի 12–ից մինչ 2023 թ. սեպտեմբերյան բռնի տեղահանումը ՀՀ տեղափոխված հիվանդները ևս կստանան ՀՀ կառավարության տրամադրած 100 հազար դրամ աջակցությունը։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա հայտարարեց, որ այդպիսով 100 հազարական դրամների փոխհատուցման համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվել։
«Այդ ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ տարբեր առողջական խնդիրներով տեղափոխվել են ՀՀ։ Այժմ մշակում ենք նաև նրանց տվյալները, որպեսզի նրանց և նրանց երեխաներին նույնպես հատկացնենք այդ 100 հազարական դրամները»,– վստահեցրեց Մկրտչյանը։
Նախարարը նաև նշեց, որ արդեն իսկ 97 հազար մարդու վճարվել է այդ 100 հազար դրամները, որից 73 հազարը` չափահաս, իսկ ավելի քան 4 հազարը` անչափահաս։
Ըստ նրա` առաջիկա օրվա ընթացքում 1400 մարդու վճարումը ևս կիրականացվի։
Ինչ վերաբերում է 40+10 հազարական դրամների հատկացմանը, ապա այս պահի դրությամբ ավելի քան 41 600 մարդ ստացել է այդ գումարները։
Հայտնել էինք, որ Արցախից նռնի տեղահանված անձանց ՀՀ կառավարությունը հատկացնում է միանվագ 100–հազարական դրամ օգնություն։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց անունով անշարժ գույք չունեն ՀՀ տարածքում, 6 ամիս շարունակ կստանան 40 հազարական դրամ, որպես բնակվարձ և 10 հազարական դրամ, որպես կոմունալ ծախսի վճար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0