00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վարուժան Գեղամյան
Հայաստանը նստելու է իրեն պարտության մատնած երկու երկրների հետ դեմ առ դեմ. Վարուժան Գեղամյան
09:48
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունգարիան ուզում է հյուպատոսություն բացել Երևանում, ֆիզիկական կապ ունենալ Հայաստանի հետ

© Sputnik / Asatur YesayantsՊետեր Սիյարտո
Պետեր Սիյարտո - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Բաժանորդագրվել
Հայ–հունգարական կապերը խորացնելու համար «Wizz Air» ընկերության թռիչքների ցանկում կավելանա Բուդապեշտ քաղաքը։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան Երևանում հյուպատոսություն բացելու համար դիմել է ՀՀ ԱԳ նախարարին։ Այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա նաև հայտնեց, որ Միրզոյանի հետ պայմանավորվել են 30 հայ ուսանողի կրթաթոշակ տրամադրել հունգարական բուհերում։
Հունգարիան կարևորում է ՀՀ-ի հետ ոլորտային համագործակցությունը. հանդիպում ԿԳՄՍՆ–ում
Պետեր Սիյարտոն հավելեց, որ հայ–հունգարական կապերը խորացնելու համար պատրաստվում է դիմել «Wizz Air» հունգարական ավիափոխադրող ընկերությանը, Հայաստանից դեպի 7 երկրի քաղաքներ թռիչքների ցանկում նաև Բուդապեշտն ավելացնելու խնդրանքով։
«Այդպես ֆիզիկապես անմիջական կապ կապահովվի երկրների միջև։ Այս տասնամյակից հետո սա լավ լուծում կլինի»,–ասաց Սիյարտոն։
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
Լրահոս
0