00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է բոլոր ոլորտներում առկա ներուժն իրացնել. Միրզոյանը` Հունգարիայի մասին

© Sputnik / Asatur YesayantsՊետեր Սիյարտոն ու Արարատ Միրզոյանը
Պետեր Սիյարտոն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Պետեր Սիյարտոն ու Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Հարաբերությունների վերականգնումից հետո Պետեր Սիյարտոն առաջին անգամ է Հայաստանում։ Այժմ աշխատանքներ են տարվում նոր փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պետեր Սիյարտոն հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում։ Այս մասին Հունգարիայի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Միրզոյանը։
Հունգարիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 27-ին է ժամանել Հայաստան։ Նա արդեն Միրզոյանի հետ առանձնազրույց է ունեցել, անցկացվել է նաև ընդլայնված կազմով հանդիպում։
«Այսօրվա խորհրդակցությունների ընթացքում անդրադարձել ենք Հայաստան–Հունգարիա երկխոսության հեռանկարներին` երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում։ Պետք է իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային ոլորտներում առկա ներուժը։ Խոսել ենք նաև հնարավոր ներդրումները խթանելու վերաբերյալ, ընդգծել ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Կարևորում ենք նաև ապակենտրոնացված համագործակցությունը»,– ասաց Միրզոյանը։
Նա նաև ընդգծեց` որպես շարունակություն նախորդ տարի Լեհաստանում իրենց հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների` սա Հունգարիայի արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան հարաբերությունների վերականգնումից հետո։
Միրզոյանը համոզված է` փոխադարձ այցելություններն իսկապես նպաստում են հարաբերությունների զարգացմանը, և այժմ աշխատանքներ են տարվում նոր փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղությամբ։
«Կարևոր եմ համարում 2 երկրի խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և նրանց հետագա հարաբերություններն ու գործընկերությունը։ Միջխորհրդարանական համագործակցությունը և մեր փոխադարձ այցերը հիմք կդառնան ինչպես հարաբերությունների հետագա բարելավման, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա ընդգծեց` Հայաստանը բարձր է գնահատում Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի գոյությունը և երկրի կառավարության հոգածությունը հայ համայնքի նկատմամբ։ Միրզոյանի խոսքով` դրա վառ օրինակներից է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը։
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
Լրահոս
0