00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի վերջին հարձակումը ինձ Արցախի նախագահ ընտրելու պատճառով չէր․ Շահրամանյան

© Photo : Screenshot / TVArtsakhՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2023
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը վստահեցրեց` բլոկադայի վերջին ամիսներին Ադրբեջանը ծանր տեխնիկա էր կուտակում բնակավայրերի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վստահ է` այն թեզը, թե Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հարձակվել է հանրապետության վրա, քանի որ հենց իրեն են ընտրել երկրի ղեկավար, կեղծ է։ Այս մասին նա ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նշենք, որ շրջանառվում է կարծիք, թե Ադրբեջանի վերջին հարձակումը (2023 թվականի սեպտեմբերի 19-ին,– խմբ.) տեղի է ունեցել դրան նախորդած քաղաքական զարգացումների, մասնավորապես ԱԺ–ի կողմից նոր նախագահի ընտրություն անցկացնելու և հենց Սամվել Շահրամանյանին ընտրելու պատճառով։
«Ծանոթ եմ այդ կեղծ թեզին։ Վստահեցնում եմ, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում և պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չի մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը։ Դա նախօրոք մշակված էր։ Մենք 9 ամիս բլոկադայի մեջ էինք, վերջին 4 ամիսն էլ` գրեթե պաշարման։ Վերջին ամիսներին, որպես ԱԽ քարտուղար, մշտապես տեղեկություն էի ստանում և պարբերաբար քննարկում էինք անվտանգության խորհրդի նիստերում։ Վերջին ամիսներին Ադրբեջանը ծանր տեխնիկա էր կուտակում մեր բնակավայրերի մոտ»,– ասաց Շահրամանյանը։
Նա նաև ընդգծեց, որ իր ընտանիքն ապրում էր Արցախում, երբեք մտադրություն չի ունեցել լքել իր հայրենիքը, բացի այդ, որդին էլ Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող է եղել։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին, երբ հարյուրավոր արցախցիներ հավաքվել էին ներկայացուցչության մոտ ու իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, Շահրամանյանը 2 անգամ նրանց հետո հանդիպելուց հետո ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կտա հարցազրույցի ժամանակ։
Ակցիայի ընթացքում մի քանի անգամ լարված իրավիճակ ստեղծվեց։ Դրանցից մեկի ժամանակ ցուցարարները հարձակվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկեցին նրան։ Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0