00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախ վերադառնալը մեր օրակարգում է. Սամվել Շահրամանյան

© Photo : Screenshot / TVArtsakhՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2023
Բաժանորդագրվել
Շահրամանյանի կարծիքով` Արցախի բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական, գուցե նաև Ադրբեջանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախի իշխանությունների օրակարգում գլխավոր հարցն այն է, որ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց երկիր։ Այս մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Պետք է սկսենք քննարկումներ Արցախի կարգավիճակի մասին, արցախցիների վերադարձի մասին։ Դա մեր օրակարգային հարցերից մեկն է, և պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար»,– ասաց Շահրամանյանը։
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով վերադարձի մասին է խոսքը, նա շեշտեց, որ դա քննարկումների, բանակցությունների հարց է։
«Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը, քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,- նշեց նա:
Դիտարկմանը` արդյոք անձամբ ինքը կվերադառնա ոչ ազատ ու անկախ Արցախ, Շահրամանյանը նշեց, որ ինքն իր պատկերացնումներն ունի, թե ինչպիսին պետք է լինի Արցախի կարգավիճակը։ Նա ընդգծեց նաև, որ իր սեփական պատկերացումն ունի, թե ինչպիսին պետք է լինի Արցախը, որպեսզի և՛ ինքը որպես արցախցի, և՛ իր ընտանիքը կարողանան վերադառնալ:
Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. Շահրամանյան
«Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև մեզ առջևում դեռ մեծ աշխատանք է սպասում: Ինձ թվում է` առաջիկայում, եթե մեզ հաջողվի նման ձևաչափ ստեղծել և գործը տեղափոխել քննարկումների փուլ, իհարկե, մենք խոսելու ենք դրա մասին նաև մեր հանրության հետ: Այս պահին նման գործընթաց չկա, բայց ես տեսնում եմ նախադրյալներ, որ հնարավոր կլինի առաջիկայում սկսել այդ գործընթացը»,– ասաց Շահրամանյանը:
Ինչ վերաբերում է արցախցիների փաստաթղթերին, Շահրամանյանը շեշտեց` հնարավոր է բոլորը վերականգնել։ Եղած բոլոր ծրագրերն ու էլեկտրոնային կրիչները տրամադրվում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Բոլոր հարցերով քաղաքացիները կարող են դիմել նաև ՀՀ տարբեր մարզերում բացված խորհրդատվական կենտրոններ։
Իր հարցազրույցի ընթացքում Արցախի նախագահը, չնայած ստեղծված իրավիճակին, արցախցիներին կոչ արեց ապրել, արարել Հայաստանի Հանրապետությունում՝ չմոռանալով, որ սա նաև իրենց հայրենիքն է:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0