00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի համար Արցախում չկար մեկը, ում հետ պատրաստ էին բանակցել. Շահրամանյանը` Բաբայանի մասին

© Sputnik / Aram NersesyanՍամվել Բաբայան
Սամվել Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2023
Բաժանորդագրվել
Հայկ Խանումյանը Սամվել Շահրամանյանին առաջարկել է, որպեսզի Սամվել Բաբայանը գա իշխանության և բանակցություններ վարի։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անձամբ է կապ հաստատել ադրբեջանական կողմի պատասխանատուի հետ` պարզելու, արդյոք ունեն այնպիսի թեկնածու, որի հետ պատրաստ են բանակցություններ վարել, ինչին բացասական պատասխան է ստացել։ Այս մասին Շահրամանյանն ասաց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

ՀՀ տեղափոխվելուց հետո Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինքը միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ, և որ ռազմական գործողություններից խուսափելու տարբերակ կար։

Սամվել Շահրամանյանն ընդգծեց, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան զանգել է իրեն և ասել, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների։
«Ասել եմ, որ դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ասի իր ծրագիրը, ու եթե դա Արցախի համար ընդունելի լիներ, պատրաստ էի գնալ նաև այդ քայլին։ Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի Բաբայանին և հենց նա էլ իրականացնի մնացած գործընթացները: Ճիշտն ասած` ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր։ Ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել իրենից ճշտել` արդյոք կա Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ և դրանց ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները։ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է` Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»,- ասաց Շահրամանյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան և իր համար պարզ է դարձել` դա եղել է արկածախնդրություն ու պետք էր շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը Արցախի ղեկավարների մասին
Շահրամանյանը Բաբայանին առաջարկել է ներկայացնել և թույլատրել ծանոթանալ այն փաստաթղթին, որի շուրջ բանակցում է ադրբեջանական կողմի հետ։ Վերջինս ընդգծել է, որ դա 23 կետից բաղկացած փաստաթուղթ է, որի հիմնական մասն Ադրբեջանի համար ընդունելի է. միայն 3 կետի շուրջ է պետք քննարկում իրականացնել։
«Ես այդ փաստաթուղթն այդպես էլ չեմ տեսել նաև ընտրվելուց հետո։ Այդ խոսակցությունը նաև առաջացել է ԱԺ-ում հայտնի 6-ժամյա քննարկումների ընթացքում, և այնտեղ էլ Սամվել Բաբայանը նշեց, թե բանակցում է ադրբեջանական կողմի հետ: Ես տեղյակ չեմ՝ այդ փաստաթղթում ինչ է նշված, տեղյակ եմ միայն իր կողմից ներկայացված համացանցում եղած տեղեկություններից, որ բանակցում են Արցախի համար ավտոնոմիայի ինչ-որ կարգավիճակ ձեռք բերելու համար»,– նշեց Շահրամանյանը։
Նրա խոսքով` եթե դեռ ունենալով Արցախը որպես անկախ պետություն, քննարկվել է դրա կարգավիճակն իջեցնելու հարցը մինչև ինքնավարություն, ուրեմն պետք է հենց այդ փաստաթղթով լուծարվեր Արցախի Հանրապետությունը և դառնար ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
Շահրամանյանն ընդգծեց` ադրբեջանական կողմից իրեն վստահեցրել են, որ նման փաստաթուղթ չի քննարկվում և իրենք պատրաստ չեն Արցախի հետ քննարկել որևէ կարգավիճակի հարց։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0