00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեմկինի ինստիտուտը պահանջում է ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն

© Photo : Х / ICRC ArmeniaԴատարկ Ստեփանակերտը
Դատարկ Ստեփանակերտը  - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2023
Դատարկ Ստեփանակերտը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի առաքելության հայտարարած արդյունքները լուրջ կասկածներ են հարուցում դրա բարեխղճության վերաբերյալ և խաթարում միջազգային հանրության հավաքական վստահությունը կառույցի հանդեպ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ կատարած այցի արդյունքներից։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` պահանջելով ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն, որում ներգրավված կլինեն միջազգային թիմի անդամներ չեզոք երկրներից տեղում առկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն կատարելու համար:
«Արցախում հայերի իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալիզմով, անկողմնակալությամբ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներին հավատարիմ»,– շեշտված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ը հայտարարել էր, որ առաքելության նպատակն է գնահատել իրավիճակը տեղում և ինչպես Լեռնային Ղարաբաղում մնացած, այնպես էլ տեղափոխված մարդկանց հումանիտար կարիքները բացահայտել։ Լեմկինի ինստիտուտն ընդգծում է` ՄԱԿ–ը բավականին բարդ նպատակի մասին էր հայտարարել, սակայն այն իրականացվել է ընդամենը 1 օրվա ընթացքում, ինչը հարց է առաջացնում` որքանով լուրջ է վերաբերվել ՄԱԿ-ի առաքելությունը տեղում իրավիճակի գնահատման խնդրին: Նշվում է նաև, որ սա վերջին 30 տարվա ընթացքում ՄԱԿ-ի առաջին այցն էր տարածաշրջան:
Լեմկինի ինստիտուտը նկատում է` ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մի քանի նիստ է անցկացրել Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով, ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշումներ է կայացրել, որոնք անտեսվել են Ադրբեջանի կողմից։ Լեմկինի ինստիտուտը մի քանի անգամ նախազգուշացրել է Արցախում հայերի համար ցեղասպանության չափազանց բարձր ռիսկի մասին, սակայն ՄԱԿ-ը տարածաշրջան առաքելություն է ուղարկել միայն ադրբեջանական հարձակման ավարտից և Արցախի նախկին հանրապետությունից ավելի քան 100000 հայերի հեռանալուց հետո:
«Այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 30–ին՝ Լեռնային Ղարաբաղում առաքելության տեղակայումից ընդամենը մեկ օր առաջ, 1 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել ՄԱԿ–ի բնակավայրերի ծրագրին, միայն ավելացնում է առաքելության ազնվության և թափանցիկության վերաբերյալ մեր մտահոգությունները»,– նշված է հայտարարության մեջ:
Ինստիտուտը նաև տարակուսած է ՄԱԿ–ի հայտնած թվերի առնչությամբ, թե Արցախում մնացած հայերի թիվը 50-ից 1000 է։ Այն հակասում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ներկայացրած թվերին, որը պնդում էր, որ այս պահին տարածաշրջանում 40-ից ոչ ավելի մարդ է մնացել: Տարակուսելի է նաև ՄԱԿ–ի տարածած հայտարարության այն հատվածը, թե Ստեփանակերտի` իրենց այցելած շրջաններում չեն տեսել վնասված քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներառյալ` հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի տներ։ Լեմկինի ինստիտուտը շեշտում է` կան ստուգելի լուսանկարչական ապացույցներ Ստեփանակերտ քաղաքում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մասին, որոնք ռմբակոծվել են Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ժամանակ:
«Հատկանշական է, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված չեն եղել ՄԱԿ-ում հայկական առաքելության ներկայացուցիչները, և առաքելությունը չի այցելել Սյունիքի մարզ՝ խոսելու Արցախից դուրս եկած հայ փախստականների հետ»,– նշված է հայտարարության մեջ։
Ուստի Լեմկինի ինստիտուտն առաքելության աշխատանքը համարում է չստացված, քանի որ չի հաջողվել ճշգրիտ ներկայացնել կամ գնահատել Արցախի Հանրապետությունում տիրող իրական իրավիճակը:
«Մենք խորապես համոզված ենք, որ «առաքելություն հանուն առաքելության» իրականացումն ու «հայտարարություն հանուն հայտարարության» հանդես գալը համարժեք պատասխաններ չեն այնպիսի լուրջ և վտանգավոր իրավիճակներին, ինչպիսին ծավալվել Է Հարավային Կովկասում: Մենք կասկածի տակ ենք դնում այս առաքելության բարեխղճությունը»,– ընդգծում է ինստիտուտը։
Հավելում, որ այս ամենը խաթարում է այն վստահությունը, որը միջազգային հանրությունը հավաքականորեն ցուցաբերում է ՄԱԿ–ի աշխատանքի նկատմամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Արցախ
Լրահոս
0