00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երբ Արցախը պաշարված էր». ի՞նչ են պատմել արցախցի գրողները բլոկադայի մասին գրքում

© Sputnik / Susanna HovhannisyanПрезентация сборника "Когда Арцах был в блокаде" (произведения писателей Арцаха о днях блокады в течение десяти месяцев) при участии писателей Арцаха (30 октября 2023). Еревaн
Презентация сборника Когда Арцах был в блокаде (произведения писателей Арцаха о днях блокады в течение десяти месяцев) при участии писателей Арцаха (30 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Բաժանորդագրվել
Արցախցի գրողներն այժմ ապրելու բանաձև են փնտրում, բայց նաև ցանկանում են մտածել Արցախ վերադարձի մասին, որպեսզի իրենց ներսից էլ չկորցնեն հայրենիքը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Երբ Արցախը պաշարված էր» գիրքը, որը վերջերս է լույս տեսել, ամփոփում է մոտ 10 ամիս պաշարման մեջ գտնվող 20 գրողի ստեղծագործությունները։ Այսօր բոլոր այդ գրողները բնակություն են հաստատել Հայաստանում։
Արցախի գրողների միության նախագահ Նարեկ Գասպարյանը գրքի շնորհանդեսի ժամանակ խոստովանեց, որ երբ երեխան փողոցում հաց է փնտրում, գրողը այլ հարթության մեջ է հայտնվում, իսկ գրականությունն հետին պլան է մղվում։
© Sputnik / Susanna Hovhannisyan«Երբ Արցախը պաշարված էր» գիրքը
Презентация сборника Когда Арцах был в блокаде (произведения писателей Арцаха о днях блокады в течение десяти месяцев) при участии писателей Арцаха (30 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
«Երբ Արցախը պաշարված էր» գիրքը
«Հիմա ապրելու նոր բանաձև ենք փնտրում։ Ամեն օր պետք է մտածենք վերադարձի մասին, հակառակ դեպքում կկորցնենք Արցախը, այս անգամ` նաև մեր ներսից»,- ասաց Գասպարյանը։
Արցախցի գրող Նվարդ Ալեքսանյանն էլ ընդգծեց` այժմ երանի է տալիս այն 10 ամիսներին, երբ ոտքի տակ իր հողն էր։
«Հիմա դժվար ճանապարհ եմ անցնում, բայց երբ գրիչը ձեռքիս է՝ ես ես եմ, երբ ցած եմ դնում՝ ես չեմ»,– շեշտեց Ալեքսանյանը։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով` ժողովածուն Արցախի ժողովրդի և գրողների ճակատագրերի ցավալի միատեղումն է։
«Նրանց գրվածքները կարդալիս՝ սիրտդ ճմլվում է։ Ոմանք էլ, ինչպես այդ պաշարման մեջ կյանքից հեռացած, Արցախի գրողների միության երկարամյա նախագահ Վարդան Հակոբյանը, գրողի դաժան պայծառատեսությամբ, նախազգացել են ծննդավայր-երկրի կորուստը»,– նշեց Միլիտոնյանը։
Նշենք, որ գիրքը գրվել է Արցախի շրջափակման ժամանակ, իսկ դրա տպագրության պատրաստման փուլում արդեն Արցախից բռնի տեղահանությունն էր տեղի ունենում։
Նախապես որոշված է եղել գիրքը վերնագրել «Պաշարված Արցախ», սակայն կատարվածից հետո վերանվանվել է «Երբ Արցախը պաշարված էր»։
Միլիտոնյանը փաստեց` ինչպես ամեն ինչ չի լուծվում գրողի գրչի հարվածով, այնպես էլ չի լուծվում միջազգային կազմակերպությունների կոչերով ու հորդորներով, որոնք ի զորու չեն կանխել ազգակործան պատերազմները։
«Ժողովածուն, բացի գրողի հոգեվիճակն ու ապրումները նկարագրելուց, նախ և առաջ փաստ է և հավաստում, թե ինչ անմարդկային պայմաններում է ապրել արցախցի մարդը, գրողը», - ընդգծեց նա։
ՀՀ գրողների միության նախագահը հավելեց, որ վերադարձն Արցախ այս պահին անիրական է թվում, սակայն քաղաքական առումով այդ մասին հարկավոր է անդադար խոսել թշնամու դաժան կերպարը միջազգային ատյաններում ներկայացնելու համար։ Միլիտոնյանը նաև չափազանց կարևոր համարեց տվյալ ժողովածուն առաջիկայում անգլերենով և ռուսերենով թարգմանելու հարցը։
Նա շեշտեց` Հայաստանի գրողների միությունը և՛ Սփյուռքի, և՛ Արցախի, և՛ Հայաստանի գրողների միությունն է, իսկ նման հանդիպումները կարող են փոքր-ինչ մեղմել ցավն ու չկոտրել ապրելու կամքը։
Նշենք, որ 2022թ–ի դեկտեմբրի 12–ից ադրբեջանական կողմը փակել էր Լաչինի միջանցքը, այնտեղ ապօրինի անցակետ տեղադրել և արգելում էր մարդկանց ու բեռների տեղափոխումը Արցախ և Արցախից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0