00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Զոհվածի մայր
Մեր հող ու ջուրը պաշտպանենք, որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա․ զոհվածի մայր
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան թատերական փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կլինի «Ալեքսանդրինկան»

© Photo : Посольство России в АрменииՌուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի դերասանները
Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի դերասանները - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Բաժանորդագրվել
Հայ հանդիսատեսը կկարողանա տեսնել ռուսական թատրոնի երկու ներկայացում` «Ամուսնությունը» և «Արարածը»։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը (կամ պարզապես Ալեքսանդրինկան) առաջին անգամ Հայաստան կայցելի Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
«Այցը խորհրդանշական է նրանով, որ լեգենդար Վալերի Ֆոկինը Երևան կժամանի իր հայտնի «Ամուսնությունը» ներկայացումով։ Նախատեսվում է նրա հետ հանդիպում և «Պետրոպոլիս» ֆիլմի ցուցադրություն։ Ֆոկինը կենդանի լեգենդ է, և նրա այցը շատ կարևոր է ինչպես փառատոնի, այնպես էլ հայաստանյան թատերասերների համար»,– նշեց նա։
Մկրտչյանն ընդգծեց, որ երևանյան հանդիսատեսը կկարողանա տեսնել Նիկոլայ Գոգոլի «Ամուսնությունը» տրագիկոմեդիան նոյեմբերի 9-ին և 10-ին, իսկ նոյեմբերի 12-ին արդեն ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվի Նիկիտա Կոբալևի «Արարածը» ներկայացումը, որը բեմադրվել է Ֆյոդոր Սոլոգուբի «Փոքր դևը» վեպի հիման վրա։
© Photo : Посольство России в АрменииՌուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի դերասանները
Актеры национального драматического театра России Александринка на сцене  - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի դերասանները
«Սա «Ալեքսանդրինկայի» առաջին հյուրախաղերն են Հայաստան։ Համոզված եմ, որ թատերական արվեստը գնահատողները բաց չեն թողնի այդ ներկայացումներին ներկա գտնվելու հնարավորությունը», – նշեց նա։
© Photo : Посольство России в АрменииՌուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի դերասանները
Актеры национального драматического театра России Александринка на сцене  - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի դերասանները
Հայկական թատրոնի տնօրենը հիշեցրեց նաև, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Ալեքսանդրինկայի» միջև համագործակցության մասին հուշագիրը կնքվել է մինչև 2025 թվականը։ Հուշագրի շրջանակում հայ մասնագետները վերապատրաստում են անցել, նախատեսվում է փոխգործակցության մի քանի ձևաչափ։
Երևանի ռուսական դրամատիկական թատրոնն աննախադեպ թվով պրեմիերաներ կներկայացնի․ տնօրեն
Բացի այդ, հայկական թատերախումբը բոլորովին վերջերս պետերբուրգյան թատրոնի բեմերում երկու ներկայացում է խաղացել` «Թռիչք կկվի բնի վրայովը» և «Դեկամերոնը»։
«Շատ հուզիչ էր ոչ միայն այդ բեմում խաղալը, այլև բավական խստապահանջ հանդիսատեսի անվերջանալի ծափերը լսելը։ Այդ ժամանակ հայկական թատրոնի նոր էջ էր գրվում», – ասում է Մկրտչյանը։
© Sputnik / Asatur YesayantsՎարդան Մկրտչյան
Вардан Мкртчян - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Վարդան Մկրտչյան
Նշենք, որ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18–ը Երևանում Միջազգային թատերական փառատոն կանցկացվի։ Փառատոնի նպատակը ոչ միայն հայ հանդիսատեսին լավագույն թատերախմբերի ներկայացումները ցուցադրելն է, այլև հայկական թատերական արվեստի ճանաչելիության բարձրացմանը և մշակույթի գործիչների մասնագիտական զարգացմանը նպաստելը։ Թատերական փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍՆ–ի աջակցությամբ։
Լրահոս
0