00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությո՞ւնն է ճիշտ, թե՞ ԿԲ–ն. Քթոյանը` կանխատեսումների և ծախսերի թերակատարման մասին

© Sputnik / Andranik GhazaryanՏնտեսագետ Արմեն Քթոյանը
Տնտեսագետ Արմեն Քթոյանը  - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Տնտեսագետ Արմեն Քթոյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արմեն Քթոյանը կապիտալ ծախսերի թերակատարումը ՀՀ–ում խնդրահարույց է համարում` հիշեցնելով, որ այդ խնդիրը մեր երկրում տարիների պատմություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը դժվարանում է միանշանակ ասել` 2024–ի տնտեսական կանխատեսումների հարցում ՀՀ կառավարության գնահատականն է իրատեսական, թե Կենտրոնական բանկի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ դա կախված է տնտեսական տարբեր գործոններին տրված գնահատականներից։
Նշենք, որ խորհրդարանում երեկվանից սկսվել են 2024թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հաջորդ տարվա համար կառավարությունն ակնկալում է 7 տոկոսանոց տնտեսական աճ։ ԿԲ–ն իր կանխատեսումներում ավելի զգուշավոր է և 5.6 տոկոսի աճ է կանխատեսում։
«Գլխավոր տարբերությունն այն է, թե ինչպես են այդ երկու կառույցները տեսնում մեր գործընկեր երկրներում իրավիճակի զարգացումները և ինչպես են գնահատում, օրինակ, ռուսաստանցի այցելուների դերակատարումը ՀՀ տնտեսության մեջ։ Դա այն ցուցանիշն է, որը խիստ անորոշ է, և դժվար է ճշգրիտ կանխատեսում անել»,– պարզաբանեց տնտեսագետը` փաստելով, որ ՀՀ տնտեսական աճը 2022-23թթ–ին պայմանավորվել է հիմնականում ՌԴ–ից ՀՀ տեղափոխվածների գործոնով, որը 2024թ–ին կարող է և չլինել։
Հատկանշական է, որ Կենտրոնական բանկի նախագահը խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել էր, որ եթե կառավարությանը չհաջողվի իրականացնել բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերն ու ներդրումները, ապա 2024թ–ին կարող ենք բավական լուրջ գնաճ ունենալ։
Կապիտալ ծախսերի թերակատարումը Արմեն Քթոյանը ևս խնդրահարույց է համարում` հիշեցնելով, որ թերակատարման խնդիրը ՀՀ–ում տարիների պատմություն ունի։
«Ինստիտուցիոնալ համակարգը, որը պատասխանատու է այդ ծախսերի իրականացման համար, ըստ էության, թերզարգացած է և մեր բյուջետային համակարգի առավել խոցելի տեղերից մեկն է։ Ստացվում է` գումարը հատկացվում է, նախատեսվում են ծախսեր, որ պետք է կատարվեն, բայց թերակատարումը զգալի չափերի է հասնում` 40 տոկոս և ավելի։ Ստացվում է, որ հարյուրմիլիարդավոր դրամներ տնտեսություն չեն մտնում` դրանից բխող խնդիրներով»,– ասաց մեր զրուցակիցը։
Բարեփոխումների տեմպը բավարար չէ 2024–ին 7% տնտեսական աճ ապահովելու համար. նախարար
Խնդրի լուծման հարցում Արմեն Քթոյանը կարևորում է պետության ակտիվ մասնակցությունը կապիտալ ծախսերի պլանավորման ու կատարման ընթացքի վերահսկողության գործում։ Նրա խոսքով` պետությունը այս կամ այն ծրագրի իրագործման մրցույթ է հայտարարում, գումարը հատկացնում, բայց հետո պարզվում է, որ մրցույթում հաղթողը չի կատարել իր պարտավորությունները կամ կատարել է ոչ պատշաճ մակարդակով։ Արդյունքում կապիտալ ծախսերը մնում են թերի։
Ի դեպ, բարեփոխումների կարևորությանը 2024թ–ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ասելով, որ կառավարությունը պետք է արագացնի ռեֆորմներ անելու իր տեմպերը։ Այն տեմպերը, որով հիմա ռեֆորմներն արվում են, բավարար չեն այդպիսի արագացում վերցնելու համար։
Մեկնաբանելով կառավարության անդամի նման հայտարարությունը` Քթոյանն արձանագրեց, որ բյուջեի կատարման պատասխանատուն հենց ֆինանսների նախարարն է, և, եթե բյուջեն չկատարվի, դա մեծ գլխացավանք կարող է դառնալ հենց իր համար։
Ինչ վերաբերում է կառավարության բարեփոխումների ուղղություններին` տնտեսագետը նշեց, որ տնտեսության որոշ ճյուղեր այսօր ոչ միայն չեն խթանում երկրի տնտեսական աճը, այլև աճն արգելակող գործոն են հանդիսանում։
«Խոսքն արդյունաբերության, մշակող արդյունաբերության, հանքագործության, գյուղատնտեսության մասին է։ Եթե տարվա առաջին 8 ամիսների տնտեսական ակտիվության վերլուծությունը դիտարկենք, ապա այս տարվա տնտեսական աճի ապահովման հիմնական բեռն ընկնում է ծառայությունների, շինարարության վրա»,– ասաց Քթոյանը` հավելելով, որ կառավարությունը բարեփոխումների ծրագրեր է իրականացնում խնդրահարույց ոլորտներում, որոնք, սակայն, առայժմ շոշափելի արդյունք չեն տալիս։
Հիշեցնենք` ս.թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ, 2023թ–ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը թերակատարվել են 53 տոկոսով` նախատեսված 411 մլրդ դրամ ծախսից կատարվել է ընդամենը 154 մլրդը։
2024թ–ի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի գումարը 637 մլրդ դրամ է։
Լրահոս
0