https://arm.sputniknews.ru/20231101/vrastanum-parzabanel-en-33-in-chmasnakcely-ev-karevvorel-irenc-dery-taratsashrjanum-68049866.html
Վրաստանում պարզաբանել են «3+3»-ին չմասնակցելը և կարևորել իրենց դերը տարածաշրջանում
Վրաստանում պարզաբանել են «3+3»-ին չմասնակցելը և կարևորել իրենց դերը տարածաշրջանում
Sputnik Արմենիա
Թբիլիսին նաև հույս ունի, որ իրեն կհաջողվի ձևավորել եռակողմ ձևաչափ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T11:42+0400
2023-11-01T11:42+0400
2023-11-01T12:21+0400
թեհրան
«3+3» ձևաչափ
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/297/59/2975988_0:0:1498:844_1920x0_80_0_0_b12eaee5685a977e9b8849eb8de60d5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Վրաստանն ինչ-որ առումով ցանկանում է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել։ Եվ հենց դրանով են պայմանավորված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թբիլիսիի ջանքերը։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։Թեհրանում «3+3» բանակցությունների նպատակը տարածաշրջանային անվտանգությունն է. Իրանի դեսպանՆրա խոսքով՝ Վրաստանի համար անընդունելի է «3+3» ձևաչափը, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, նաև շարունակում է Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման փորձերը:Սակայն դա չի նշանակում, որ Թբիլիսին դուրս է մնալու ներկովկասյան գործընթացներից։ Սամխարաձեն պարզաբանել է, որ Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի/կհիմնադրվի մեծ խաղաղության մասին համաձայնագիրը: Վրաստանում կարևոր են համարում, որ Կովկասի «կլիման» նպաստի քաղաքական և տնտեսական համագործակցությանը։Նա նաև անդրադարձել է Թեհրանում առանց վրացական կողմի «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված մամուլի հայտարարության առաջին կետին: Սամխարաձեն նշել է, որ դրանում ամրագրված է, որ երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդունել են 9 կետից բաղկացած հայտարարություն, որոնցից մեկում կարևորվում է վեճերի խաղաղ կարգավորումը, քաղաքական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, ներքին գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների հարգումը:«3+3»–ը լավ հարթակ է, բայց չպետք է միայն դրանով սահմանափակվել. ՀՀ ԱԳ նախարարՎրաստանն իր հերթին Արցախի 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս հարթակ է առաջարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար: Վարչապետ Ղարիբաշվիլին բազմիցս հանդես է եկել հարթակի՝ խաղաղ հարևանության նախաձեռնության ստեղծման գաղափարով, որի շրջանակներում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր: 2022 թվականի հուլիսին նման փորձ արվեց. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում ունեցան Թբիլիսիում։
թեհրան
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/297/59/2975988_91:0:1424:1000_1920x0_80_0_0_7590d728e57a4ff6282e53f10b090bc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թեհրան, «3+3» ձևաչափ, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
թեհրան, «3+3» ձևաչափ, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
Վրաստանում պարզաբանել են «3+3»-ին չմասնակցելը և կարևորել իրենց դերը տարածաշրջանում
11:42 01.11.2023 (Թարմացված է: 12:21 01.11.2023) Թբիլիսին նաև հույս ունի, որ իրեն կհաջողվի ձևավորել եռակողմ ձևաչափ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Վրաստանն ինչ-որ առումով ցանկանում է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել։ Եվ հենց դրանով են պայմանավորված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թբիլիսիի ջանքերը։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար անընդունելի է «3+3» ձևաչափը, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, նաև շարունակում է Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման փորձերը:
«Վրաստանի համար «3+3» ձևաչափն անընդունելի է, մեր դիրքորոշումն անխախտէ. մինչև երկրի տարածքը օկուպացիայից չազատվի և Ռուսաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այդ ձևաչափին»,-ասել է Սամխարաձեն:
Սակայն դա չի նշանակում, որ Թբիլիսին դուրս է մնալու ներկովկասյան գործընթացներից։ Սամխարաձեն պարզաբանել է, որ Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի/կհիմնադրվի մեծ խաղաղության մասին համաձայնագիրը: Վրաստանում կարևոր են համարում, որ Կովկասի «կլիման» նպաստի քաղաքական և տնտեսական համագործակցությանը։
Նա նաև անդրադարձել է Թեհրանում առանց վրացական կողմի «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված մամուլի հայտարարության առաջին կետին:
Սամխարաձեն նշել է, որ դրանում ամրագրված է, որ երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդունել են
9 կետից բաղկացած հայտարարություն, որոնցից մեկում կարևորվում է վեճերի խաղաղ կարգավորումը, քաղաքական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, ներքին գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների հարգումը:
Վրաստանն իր հերթին Արցախի 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս հարթակ է առաջարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար: Վարչապետ Ղարիբաշվիլին բազմիցս հանդես է եկել հարթակի՝ խաղաղ հարևանության նախաձեռնության ստեղծման գաղափարով, որի շրջանակներում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր: 2022 թվականի հուլիսին նման փորձ արվեց. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում ունեցան Թբիլիսիում։